09:59 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79

Բադալյան. «Փաշինյանը կարող է նոր փոփոխություններով միավորել Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
12801

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Բադալյան. «Հայաստանում լայն թափով առաջ է գնում անձնիշխան համակարգի կառուցումը»

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նպատակին հասնել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով, մասնավորապես՝ միավորելով Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն: Ստեղծելով մեկ գերագույն դատարան` նա ըստ էության կձերբազատվի ՍԴ-ի անցանկալի նախագահից, որովհետև նոր կառույցն իրականացնելու է ՍԴ-ի նույն գործառույթները:

«Տեսնելով, որ իրավական ճանապարհով արդյունքի չի հասնում, վարչապետն անձնական վիրավորանքներ է հասցնում Հրայր Թովմասյանին: Գրիչի հանգամանքը սև PR-էր: Առհասարակ նման տեխնոլոգիաներ կիրառելիս պետք է շատ զգույշ լինել, որովհետև նույնիսկ սև PR-ն ընդունված կանոններով չօգտագործելու դեպքում այդ ամենը կշրջվի կիրառողի դեմ, ինչը տեսանք վարչապետի պարագայում»,- նշեց Բադալյանը։

Նրա կարծիքով՝ վարչապետի և ՍԴ նախագահի միջև հակամարտություն չկա, այլ կա վերջինիս պաշտոնից հեռացնելու ցանկություն, որպեսզի վարչապետն ունենա իրեն հնազանդ կամ, ժողովրդական խոսքով ասած, գրպանային ՍԴ:

«Այս պահի դրությամբ արդեն տեսնում ենք, որ 2018թ.-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում լայն թափով առաջ է գնում անձնիշխան համակարգի կառուցումը, որը չի հանդուրժում որևէ այլընտրանք՝ լինի ինստիտուցիոնալ կառույց՝ ինչպես ՍԴ-ն, թե քաղաքական անձ՝ ինչպես ԱԱԾ նախկին տնօրենը, լինի ՀԿ՝ ինչպես Ֆուտբոլի ֆեդերացիան, թե խորհրդատվական մարմին՝ ինչպես Հանրային խորհուրդը»,- Sputnik Արմենիայի եթերում ասաց քաղտեխնոլոգը:

Բադալյանի խոսքով՝ առկա համակարգը Հայաստանում արդեն կլանել է գործադիր իշխանությունը, օրենսդիր մարմինը, դատական համակարգը` բացառությամբ ՍԴ-ի, և հիմա պայքար է գնում ՍԴ-ն կլանելու համար, ինչը վարչապետին չի հաջողվում իրականացնել: Ըստ Բադալյանի՝ անձնիշխան համակարգի համար սպառնալիք են հանդիսանում նաև ԶԼՄ-ները, հետևաբար վարչապետը փորձելու է նաև նրանց ենթարկել իրեն:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նպատակին հասնել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու ճանապարհով, մասնավորապես՝ միավորելով Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն: Ստեղծելով մեկ գերագույն դատարան` նա ըստ էության կձերբազատվի ՍԴ-ի անցանկալի նախագահից, որովհետև նոր կառույցն իրականացնելու է ՍԴ-ի նույն գործառույթները:

«Տեսնելով, որ իրավական ճանապարհով արդյունքի չի հասնում, վարչապետն անձնական վիրավորանքներ է հասցնում Հրայր Թովմասյանին: Գրիչի հանգամանքը սև PR-էր: Առհասարակ նման տեխնոլոգիաներ կիրառելիս պետք է շատ զգույշ լինել, որովհետև նույնիսկ սև PR-ն ընդունված կանոններով չօգտագործելու դեպքում այդ ամենը կշրջվի կիրառողի դեմ, ինչը տեսանք վարչապետի պարագայում»,- նշեց Բադալյանը։

Նրա համոզմամբ՝ Փաշինյանի համար մարտահրավեր է նաև Արցախի Հանրապետության իշխանական համակարգը, և նա իր ասուլիսում հասկացրեց, որ այլընտրանք չի հանդուրժելու նաև այնտեղ:

Փաշինյանը երեկ Facebook–ում հրապարակել էր մի գրիչի լուսանկար ու գրել, որ ժամանակին այդ գրիչն իրեն է տվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Նկարին կից վարչապետը նշել էր, թե երկար ժամանակ մտածել է՝ գրիչն աղբանոցը նետել, թե ոչ, ի վերջո որոշել է պահել՝ որպես իր տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն։

Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Փաշինյանի հրապարակած լուսանկարից հետո Facebook-ի իր էջում գրել էր, որ ՍԴ նախագահն ընթերցել է վարչապետի «անհամաչափ հարվածը» և խնդրել, որ հայցադիմում պատրաստեն ընդդեմ Փաշինյանի։

 

 

Ըստ թեմայի

«Ախպոր պես, ասա, որ դու չես գրել, պռաշու ծեբյա». մեմեր՝ Փաշինյանի գրառման շուրջ
«Իմ քայլը» խմբակցության անդամի պահվածքը կքննվի ՔՊ վերահսկող հանձնաժողովում
Փաշինյան-Թովմասյան առճակատումը շարունակվում է. վարչապետն ապացույց է ներկայացրել
«Սատանան մանրուքների մեջ է». Փաշինյանը կրկին խոսեց Հրայր Թովմասյանի գրիչից
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արմեն Բադալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ