10:45 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54

Հակոբյան. «Արցախում իրականացվում է նախագահի թեկնածուների յուրատեսակ քասթինգ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին, որոնք նա հնչեցրել էր Կապանում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:

 

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝  Նիկոլ Փաշինյանը բանեցրել է հնարք, այսինքն ներկայացրել է մի տարբերակ, որը նախկինում բազմիցս ներկայացվել է հանրությանը, և դրանք, ըստ էության, մադրիդյան սկզբունքներն են:

«Տարօրինակն այն է, որ Փաշինյանը վկայակոչում է ինչ-որ թերթում հրապարակված տարբերակը, այլ չի ասում, որ ինքն ուղղակի ունի այդ փաստաթուղթը: Նա, որպես պետության առաջին դեմք, իշխանափոխությունից մեկ տարի ութ ամիս անց պարզապես չի կարող իր ձեռքի տակ չունենալ փաստաթղթի պաշտոնական տարբերակը, որպեսզի ներկայացներ, այլ ոչ թե վկայակոչի մամուլում հրապարակվածը»,- ասում է քաղտեխնոլոգը` նշելով, որ այս քայլով վարչապետը ցույց է տալիս, որ իքնը չի հրապարակում աշխատանքային փաստաթուղթը: 

Վիգեն Հակոբյանի փոխանցմամբ՝ բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի նախագահական ընտրություններում ընկալելի թեկնածուներից որևէ մեկը չի կարող ասել, թե համաձայն են անորոշության դիմաց տարածքներ հանձնելուն։ Հետևաբար այն, ինչ ներկայացվեց, ըստ էության, «խաղաղություն տարածքների դիմաց» մոտեցումն էր, այլ ոչ թե «կարգավիճակ տարածքների դիմաց» սկզբունքը: Ըստ Հակոբյանի՝ վարչապետը համենայնդեպս այդ սխեմայով ներկայացրեց հարցը:

«Փաշինյանը փորձում է տվյալ խնդիրը ներկայացնել նախկին իշխանություններ- այսօրվա հավակնորդներ հարաբերությունների վրա: Այստեղ որոշակի խորամանկություն կա. որևէ թեկնածու Արցախում կողմ չէ առաջադրված տարբերակին, նրանցից հինգն արդեն հայտարարել են այդ մասին: Խնդիրն այլ կերպ է դրվում, որ դա նախորդ իշխանությունների տարբերակն է, իսկ Արցախում կան անձինք, ովքեր իրենց ուղղակիորեն դիրքավորում են նախկին  իշխանությունների հետ: Այս դեպքում առաջնային է դառնում ոչ թե այն, թե դու ինչպես ես վերաբերվում տարածքներ հանձնելու հեռանկարին, այն այն, թե արդյո՞ք դեմ դուրս կգաս նախկին իշխանություններին»,- նշում է քաղտեխնոլոգը: 

Արցախյան բանակցային գործընթացի մասին հարցը զայրացրեց Սերժ Սարգսյանին

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ իրականացվում է թեկնածուների յուրատեսակ քասթինգ, սակայն քաղտեխնոլոգը շատ ավելի կարևորում է այն, թե ինչպես են հիշյալ թեկնածուները վերաբերվում Փաշինյանի կոնցեպտներին, այլ ոչ թե առկա տարբերակին։ Իսկ ՀՀ վարչապետն իր հերթին չի հայտարարի, թե ում է ցանկանում տեսնել Արցախի նախագահի պաշտոնում, այլ կակնարկի, թե ում չի ցանկանում տեսնել այդ պաշտոնում՝ նախանշելով կարմիր գծեր, որոնք հատող թեկնածուն չի համարվի այսօրվա ՀՀ իշխանությունների նախընտրած անձը: Ըստ Հակոբյանի՝ այդ առումով տեղի է ունենում յուրատեսակ ֆիլտրում:   

Հիշեցնենք, որ հունվարի 25–ի իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն փաստաթուղթը, որը, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է։ «Թող Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն` ընդունո՞ւմ են Սերժ Սարգսյանի ժառանգությունը»,- հարցադրում արեց ՀՀ վարչապետը:

թեգերը:
Ընտրություններ, Նախագահ, Նիկոլ Փաշինյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ