21:13 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60

Իշխանյան. «Ատելությունը և անհանդուրժողականությունը շատ դեպքերում խրախուսվում են»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
109 0 0

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հասարակության ներսում առկա անհանդուրժողականության ու ատելության մթնոլորտին և նման իրավիճակ ծնող հանգամանքներին:

 

Իշխանյան. «Մեզանում ատելության մթնոլորտը պերմանենտ շարժման մեջ է»

Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ՝ տվյալ երևույթը, ցավոք սրտի, խոր արմատներ ունի մեր հասարակության մեջ: Այդ մասին ժամանակին անգամ Հովհաննես Թումանյանը գրել է իր բազմաթիվ հոդվածներում: Ժամանակ առ ժամանակ բնավորության այդ գծերը մեր հասարակության մեջ առավել ցայտուն են արտահայտվում, և մարդիկ սկսում են շնչել ատելությամբ:

«Անկախության տարիներին նույնպես եղել են անհանդուրժողականության երևույթներ, որոնց գագաթնակետը 2008 թվականն էր, երբ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն իր կողմնակիցների հետ գծեց ատելության հստակ գիծ՝ յուրայիններ և նրանք, ովքեր իրենց հետ չէին, անկախ այն հանգամանքից՝ կողմնակիցներ էին, թե ոչ, միևնույն է, դավաճաններ էին: Հիշում եմ, թե այն ժամանակ որքան հզոր էր այդ ատելության մթնոլորտը: Հետո այն մասամբ մարեց, բայց 2018-ից կրկին ծիլեր տվեց, և հիմա այդ մթնոլորտը պերմանենտ շարժման մեջ է, և կարծես թե նվազման միտումներ չեն երևում»,- նշում է իրավապաշտպանը:

Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ նման մթնոլորտից ձերբազատվելու համար պետք է օրինակ ծառայի քաղաքական վերնախավը, մինչդեռ ամբողջ քաղաքական մշակույթը մեզանում հիմնված է իրար վիրավորելու, հայհոյելու վրա:

ՄԻՊ–ը «խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է» որակել ավագանու ՔՊ–ական անդամի պահվածքը

«Երբ օրինակ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, բավականին բարձրաստիճան պաշտոնյան քաղաքական հակառակորդ տիկնոջը վիրավորում է ամենասուր ձևով, ապա քաղաքակիրթ հասարակության մեջ նման պաշտոնյան հաջորդ օրն իսկ հասարակական-քաղաքական գործիչ լինելու իրավունք այլևս չէր ունենա, մինչդեռ եղան նրան պաշտպանողներ: Օրինակները շատ են: Շարունակությունը կարող եք տեսնել սոցիալական ցանցերում, որտեղ գործիչները հայհոյանքներով ու լուտանքներով են խոսում հակառակորդների մասին»,- նշում է իրավապաշտպանը: 

Ավետիք Իշխանյանը ցավով արձանագրում է այն իրողությունը, որ ատելության ու անհանդուրժողականության դեմ ոչ թե պայքար է մղվում, այլ շատ դեպքերում խրախուսվում է:   

Ըստ թեմայի

Սկանդալային «Դիանա Հարությունյանին» ազատ կարձակեն. ինչո՞ւ է ֆեյքերի դեմ պայքարն անիմաստ
Դու պիտի հիշվես որպես արտիստ, ոչ թե ատելության կրող. Ռենե Պապեն` ադրբեջանցուն
թեգերը:
անհանդուրժողականություն, ատելություն, ընդդիմություն, Իշխանություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ