23:01 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

Ներսիսյան. «Կարևոր է, թե որքան շուտ ՀՀ-ն կկարողանա նոր ստացած 4 կործանիչները շահագործել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայկական բանակը նոր սպառազինությամբ համալրելու մասին:

Ներսիսյան. «Պետք է իրավիճակը փոխվի, որ Ադրբեջանն այլևս չմտածի խնդրի ռազմական լուծման մասին»

Լեոնիդ Ներսիսյանի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, թե որքան շուտ ՀՀ-ն կկարողանա նոր ստացած չորս կործանիչները շահագործել՝ դրանց համար նախապատրաստելով համապատասխան ենթակառուցվածքներ ու դնելով մարտական հերթապահության. դրա համար կպահանջվի որոշակի ժամանակ:

«Մինչև չկատարվեն նշված աշխատանքները, իմաստ չկա մտածել նոր խմբաքանակ ձեռք բերու մասին: Բայց, քանի որ նշված գործընթացը պետք է ենթադրաբար նախապես պլանավորված լիներ, հետևաբար, ՊՆ-ում գիտեն, թե որքան ժամկետներով կկնքեն մյուս խմբաքանակի ձեռքբերման համաձայնագրերը: Դա կարող է լինել, օրինակ, 2020 թվականի վերջը, կամ 2021 թվականը: Ամենայն հավանականությամբ, խոսք կգնա ևս ութ կործանիչ ձեռք բերելու մասին»,- նշում է փորձագետը:

Լեոնիդ Ներսիսյանի գնահատմամբ՝ 12 հատ կործանիչը քիչ խմբաքանակ չէ, առավել ևս, որ Հայաստանի տարածքը փոքր է, իսկ մեր հակառակորդն իր հերթին չունի այդքան կործանիչներ: Նրա հաշվեկշռում ՄԻԳ-29 կործանիչներ են, որոնք ի տարբերություն ՍՈՒ-30-ի, բազմաֆունկցիոնալ չեն, օդային պայքարում լավ կիրառվում են, սակայն ցամաքային թիրախները խոցելիս այդքան էլ էֆեկտիվ չեն:

Լեոնիդ Ներսիսյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի սպառազինության ծավալներն իսկապես աճում են: 2016թ.-ից սկսած՝ մեծ ծավալի ռազմական տեխնիկա է ներկրվել Հայաստան: Օրինակ՝ ՍՈւ-30-ների գործարքը Հայաստանի պատմության մեջ ամենաթանկն է:

Մեր երկիրը պետք է շարունակի մյուս տարի էլ այս տեմպերը պահպանել ու չդանդաղեցնել, որովհետև Ադրբեջանը 2007-14թթ. միջակայքում մեծ ծավալի ռազմատեխնիկա էր գնել՝ առաջացնելով դիսբալանս, ինչը նրան դրդեց ապրիլյան քառօրյա պատերազմի: Ըստ Ներսիսյանի՝ անշուշտ պետք է իրավիճակը փոխվի, որպեսզի Ադրբեջանն այլևս չմտածի խնդրի ռազմական լուծման մասին: 

Մինասյան. «Հավատում էինք հաղթանակին, որովհետև մեր հողից ուրիշ տեղ չենք կարող գնալ»

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման հերթական տարեդարձի առթիվ Եռաբլուր պանթեոն կատարած այցի ժամանակ վստահեցրել է` ՀՀ զինված ուժերը ՍՈՒ-30-ների նոր խմբաքանակ կստանա առաջիկայում։

Ըստ թեմայի

Հայաստանը կրճատում է սպառազինության՝ Ադրբեջանի հետ ունեցած տարբերությունը. Հարությունով
Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյանը խոսեց Սու-30 ինքնաթիռների և սպառազինության մասին
Ռուսաստանը չպետք է ներքաշվի ԱՄՆ–ի տիեզերական սպառազինության մրցավազքում
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Զենք, Սու-30ՍՄ կործանիչ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ