14:59 31 մարտի 2020
Ուղիղ եթեր
  • USD500.80
  • GBP620.19
  • EUR554.34
  • RUB6.30

Գալոյան. «Վարչապետը երբեմն ծանր վիճակի մեջ է դնում իշխանության պրոֆեսիոնալ հատվածին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
88 0 0

Տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է խոշոր հարկ վճարողների գործունեությանը և նրանց առջև ծառացած խնդիրներին:

 

Արա Գալոյան. «Վարչապետը երբեմն ծանր վիճակի մեջ է դնում իշխանության պրոֆեսիոնալ հատվածին»

Արա Գալոյանը կարծում է, որ ՀՀ վարչապետը, իր անհամբեր բնավորության համաձայն, ցանկացած լուր, որն իր կարծիքով լավն է, բարի է, ուրախալի է շտապում է ներկայացնել հասարակությանը՝ երբեմն ծանր վիճակի մեջ դնելով իշխանության պրոֆեսիոնալ հատվածին:

«Իսկապես հարկեր ավել են հավաքել։ Բայց շատ ավելի հետաքրքիր է դիտարկել, թե ինչի հաշվին են ավել հարկեր հավաքել և ինչ հետևանքներ դա կունենա: Տնտեսությունը շատ իներցիոն բնույթ ունի: Որոշակի իմաստով ուրախալի է, որ հիմա նոր իշխանությունը չի օգտագործում կամ գրեթե չի օգտագործում «տնտեսական հեղափոխություն» արտահայտությունը, որովհետև տնտեսության մեջ հեղափոխությունը սովորաբար բերում է ավերածության»,- ասում է տնտեսագետը:

Դիտարկելով 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը՝ Արա Գալոյանը նշում է, որ դրանում գրեթե փոփոխություն չկա, ընդամենը մեկ ընկերություն՝ «Ալեքս հոլդինգը», որ մշտապես եղել է տասնյակում, հայտնվել է 97-րդ տեղում: Ըստ Գալոյանի՝ ինքնին հետաքրքիր է դիտարկել, թե դրանք ինչ ընկերություններ են և ինչ հարկեր են մուծում:

«Տարօրինակն այն է, որ նշված 1000 ընկերություններից մոտ 60-ը շահութահարկ չի մուծում: Բա ինչի՞ հաշվին են աշխատում այդ ընկերությունները: 2018թ.- ի ցուցակում շահութահարկ չմուծող ընկերությունը 57-րդ տեղում էր: Նախորդ տարվա 1000 խոշոր հարկատուների ցուցակում առաջին տասնյակում 7-րդ տեղը գրաված մի ընկերություն կա, որը ևս շահութահարկ չի մուծել»,- ասում է տնտեսագետը:

Արա Գալոյանի փոխանցմամբ՝ վերոհիշյալ իրողությունը նշանակում է, որ մեր հարկային համակարգը տնտեսվարող սուբյեկտներից հարկում է չափազանց ագրեսիվ, չափազանց մեծ քանակով, և ընկերությունների որոշակի հատվածը զարգացման համար սեփական կապիտալ չեն ունենում: Մեր բյուջեն չի վերադարձնում հավաքած հարկերը, հետևաբար, տնտեսությունը ֆինանսապես քամվում է, ու ստացվում է ինքնանպատակ հարկահավաքություն:     

Մարգարյան. «Ռիսկերն ի հայտ են գալիս, երբ բանկ է մտնում անօրեն ծագումնաբանությամբ գումար»

Նշենք, որ եթե 2018 թվականի ընթացքում խոշորների կողմից վճարվել է 173 մլրդ եկամտային հարկ (այս հարկը մասհանվում է վճարված աշխատավարձերից), ապա 2019թ. այս մասով առկա է առաջանցիկ աճ՝ 208 մլրդ դրամ (20% աճ)։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ 2019թ արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ: 2018-ի համեմատ արձանագրվել է 122 մլրդ դրամի աճ (13%):

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, խոշոր հարկատու, եկամտահարկ, հարկեր, տնտեսություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ