16:08 29 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.32
  • GBP669.27
  • EUR570.01
  • RUB6.56

Մինասյան․ «Առաջիկայում ինտենսիվ բանակցություններ, լուրջ առաջընթաց դժվար է ակնկալել»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի ժնևյան հանդիպմանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությանը:

Նարեկ Մինասյանի դիտարկմամբ՝ ժնևյան հանդիպման շրջանակում քննարկման հիմնական առարկան եղել է 2019թ-ի բանակցային գործընթացի ամփոփումը, քանի որ նախորդ տարին հագեցած էր հանդիպումներով՝ 6 հանդիպում արտգործնախարարների միջև, ինչպես նաև հանդիպում և շփումներ երկու երկրների ղեկավարների միջև:

«Տարածված հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջարկները, որոնք ներկայացվել են համանախագահները: Բնականաբար քննարկվել են նաև այս տարվա ընթացքում կայանալիք հնարավոր հանդիպումներն ու անելիքները»,- նշեց նա:   

Մինասյանը բանակցությունների երկարատևությունը բացատրում է նրանով, որ առաջիկա ամիսներին այդ գործընթացում կլինի հարաբերական դադար, ուստի հազիվ թե մոտ ապագայում կարելի է լուրջ առաջընթաց ակնկալել, նոր տեղաշարժեր կամ ինտենսիվ բանակցություններ: Դա պայմանավորված է նաև Ադրբեջանում և Արցախում սպասվելիք ընտրություններով: 

Սարգսյան. «Ադրբեջանին ինչ-որ տեղ պարտադրել են ստորագրել Մինսկի խմբի օրակարգի տակ»

«Հայկական կողմը հանդիպման ընթացքում ուներ իր օրակարգը, որի տարբեր տարրեր իրենց արտացոլումը գտան համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, այն հանգամանքը, որ հայկական կողմը մշտապես բարձրաձայնում է արցախյան կողմի վերադարձը բանակցային սեղան: Տվյալ դեպքում  «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթն ավելի ընդունելի է եղել համանախագահների համար»,- ասաց քաղաքագետը: 

Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Բանակցությունների շուրջ ստեղծված աղմուկն ու քննարկումներն, ըստ Մինասյանի, արհեստական են, որովհետև բովանդակային առումով որևէ խնդիր չկա, և տվյալ դեպքում գործ ունենք միայն դիվանագիտական ձևակերպումների հետ, ինչն առավել նպատակահարմար է եղել կիրառել տվյալ համատեքստում, տվյալ լսարանի համար:

Ըստ թեմայի

Մենք Ադրբեջանի հետ բանակցում ենք` անկախ նրանից, թե ով է ադրբեջանական կողմում. Մնացականյան
11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը
Մնացականյանի ու Մամեդյարովի` կիսատ մնացած հանդիպումը շարունակվում է
թեգերը:
Նարեկ Մինասյան, Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ