17:31 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82

Բադալյան. «ԿԸՀ կազմը փոխելով՝ վարչապետն ուզում է ունենալ 100%-ով իրենից կախված մարմին»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԿԸՀ-ում հիմնավոր փոփոխություններ իրականացնելու մասին շրջանառվող տեղեկություններին:

Բադալյան. «ԿԸՀ կազմը փոխելով՝ վարչապետն ուզում է ունենալ իրենից 100 տոկոսով կախված մարմին»

Արմեն Բադալյանը կարծում է, որ ԿԸՀ և ընդհանրապես ընտրական հանձնաժողովների փոփոխությունները հանգիստ պայմաններում կազմակերպելը նորմալ է: Նրա խոսքով`  բավական երկար ժամանակ ՀՀ-ում համապետական ընտրություններ չեն սպասվում, եթե իհարկե, չլինեն արտահերթ ընտրություններ, թեև այդ հանգամանքն, ըստ Բադալյանի, ոչ ոք չի կարող ծրագրավորել: 

«Երբ հայտարարվում է, որ նոր ուժ է եկել իշխանության, ապա ստեղծված իրավիճակում ելնելով նոր քաղաքական իրադրությունից՝ նախկին իշխանությունների օրոք ձևավորված ԿԸՀ կազմը սովորաբար ենթարկվում է փոփոխության, հետևաբար այդ հարցում իրավական կամ քաղաքական հանցագործություն կամ տարօրինակություն չկա»,- նշեց նա:  

Բադալյանի կարծիքով՝ թեև Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ի հայտնի ընտրությունների ժամանակ ցույց տվեց, որ նոր իշխանությանը կարող է ծառայել նույն կերպ, ինչպես նախորդներին, այդուհանդերձ, վարչապետը ուզում է ունենալ իրենից 100 տոկոսանոց կախվածություն ունեցող, շատ վստահելի մարմին: Անձնիշխան համակարգի ձևավորման սկզբունքներից մեկն էլ այն է, որ ցանկացած կառույցի ղեկավար պաշտոնում պետք է լինի այնպիսի մարդ, որը վստահելի է: Պարզապես Մուկուչյանին  Փաշինյանը չի նշանակվել, դա է խնդիրը:

Տիգրան Մուկուչյան. Հայաստանի պատմության մեջ այսպիսի անհիմն հարց չէր քննել ՍԴ-ն

«Բայցևայնպես, 100 տոկոսանոց կադրային փոփոխություններ չեն սպասվում, քանի որ ընտրական հանձնաժողովներում կարող են մնալ նաև հին մարդիկ, որոնք գալիք ընտրություններին նույն կերպ կապահովեն ցանկալի արդյունք»,- ասաց քաղտեխնոլոգը:  

Նրա համոզմամբ՝ անկախ ամեն ինչից, երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու կարիք կա, քանի որ ներկայիս խորհրդարանը ձևավորվել է հեղափոխական էյֆորիայի պայմաններում և ԱԺ-ի այսօրվա պատկերը չի ներկայացնում հասարակության ներսում առկա քաղաքական պատկերը, որովհետև հեղափոխական էյֆորիան վերացել է:

Նշենք, որ վերջին օրերին մամուլում լուրեր են պտտվում, որ իշխանությունը որոշել է ԿԸՀ-ում «թարմացումներն» անել հենց այս փուլում, քանի դեռ առանձնապես ակտիվ գործընթացներ չեն սկսվել։

Ըստ թեմայի

Միրզոյանը հասավ յուրայիններին. Ալեն Սիմոնյանն էլ «դեղին քարտ ստացավ»
«Ամուսնացիր՝ կանցնի». իմքայլական պատգամավորների բանավեճը սոցցանցում «բոլոլա» է դարձել
2019թ.–ի ամենաաղմկահարույց պաշտոնանկությունները
Փաշինյանը փոխնախարարի է ազատել պաշտոնից
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), Արմեն Բադալյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ