23:45 23 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57

Եղիազարյան. «Հանրային տրանսպորտի վարորդի սթափությունը երթուղի մտնելուց առաջ չի ստուգվում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում իր մտահոգություններն է հայտնել այն առնչությամբ, թե ինչպես են աշխատանքի դուրս գալիս հանրային տրանսպորտի վարորդները:

Եղիազարյան. «Հանրային տրանսպորտի վարորդի վիճակը երթուղի դուրս գալուց առաջ չի ստուգում»

Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն անհանգստացած է` Հայաստանում ոչ ոք չի ստուգում վարորդի վիճակը երթուղի դուրս գալուց առաջ, որը չի կարող խնդիրներ չառաջացնել:

«Պաշտոնապես ասում եմ՝ ոչ մի ընկերությունում ներկայումս չի պահպանվում այն կարգը, որ պետք է վարորդը ստուգվի, չափեն նրա ճնշումը կամ ստուգեն նախորդ օրն ալկոհոլ ընդունած կամ չընդունած լինելու հանգամանքը, նոր թույլատրեն երթուղի դուրս գալ»,- ասաց Փոխադրողների միության նախագահը:

Նրա կարծիքով՝ իրավիճակի պատասխանատուն քաղաքապետարանն է, որը քաղաքացիների առջև ստանձնել է պարտավորություններ, նրանց ընտրել են, որպեսզի քաղաքը կառավարեն: 

Երևանում 99 համարի երթուղայինը բախվել է մարդատար ավտոմեքենային. կան վիրավորներ

«Մի գեղեցիկ ասացվածք կա՝ ձայն բարբառո հանապատի: Լսող չկա և եթե լսող էլ լինի, իրականացնող չկա: Ենթադրենք ասացին, որ մի 20-30 վարորդ ունեցող ընկերություն պետք է վարորդների վիճակը ստուգի: Բայց ինչպե՞ս նրանք իրականացնեն այդ գործառույթը, եթե կամաց-կամաց մեռնում են, ոչնչանում: Այսինքն՝ նրանք նման հաստիք պահելու հնարավորություն չունեն»,- տարակուսեց Եղիազարյանը:

138 վարորդ 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից. տեսանյութ

Փոխադրողների միության նախագահը ցավով է արձանագրում, որ եթե իրենք ահազանգեն, տեղեկացնեն քաղաքաապետարանին և վերջինս էլ շրջաբերական գրի, որ բոլոր վարորդներին անհրաժեշտ է ստուգել և սթափության մասին ինֆորմացիա ունենալ, միևնույն է, այն կմնա թղթի վրա:

Ըստ թեմայի

Շղթայական ավտովթար Սևան– Երևան ճանապարհին. 2 տասնյակ մեքենաներ են բախվել. տեսանյութ
«Վերին Լարսի» անցակետում ավելի քան 860 բեռնատար է կուտակվել. ԱԻՆ
Բալային համակարգը հասավ նաև ԱԻՆ. ինչպես կխրախուսեն «արագությունը գերազանցողներին»
«Ուժասպառ էի». հայուհին հրաշքով փրկվել է Վրաստանում ձնահոսքի տակ մնալուց
թեգերը:
Տրանսպորտ, վարորդ, Երևանի քաղաքապետարան, երթուղային, երթուղի, Հայաստան

Գլխավոր թեմաներ