03:56 05 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.25
  • GBP689.17
  • EUR622.14
  • RUB6.88

«Ադրբեջանը փորձում է իր քարոզչական մեսիջներով ազդել մեր հասարակության վրա». Էլիբեգովա

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Sputnik Արմենիայի եթերում խոսել է այն մասին, թե արդյո՞ք մեր հասարակությունը հետևել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլին:

Էլիբեգովա. «Մենք չունենք Ադրբեջանի հանրության վրա ներազդելու քարոզչական ռազմավարություն»

Ադրբեջանագետի կարծիքով՝ մեզ մոտ կա ֆիքսվածություն ներքին գործընթացների վրա, որովհետև  իրադարձությունները Հայաստանում զարգանում են շատ արագ, տեղեկատվական առօրյան այնքան հագեցած է, որ ուղղակի շատերը չեն հասցնում հետևել, թե առհասարակ ինչ է կատարվում Ադրբեջանում:

«Մյուս կողմից չկա քարոզչական ռազմավարություն՝ ինչպե՞ս լուսաբանել, ի՞նչ անել, ինչպե՞ս մոտենալ գործընթացներին: Մինչդեռ նախընտրական փուլում և դրանից առաջ էլ, երբ հայտարարվեց արտահերթ ընտրությունների մասին, սկսվեցին վերադիրքավորումներ , ինչ-որ թիմեր մրցեցին մեկմեկու դեմ, շատ լավ պահ էր, որպեսզի ներազդեինք իրենց հանրության վրա, քարոզչական թեզերով մտնեինք խաղի մեջ, սակայն ցավոք սրտի այդ քարոզչական մեսիջները մինչ օրս չկան»- ափսոսանքով նշում է ադրբեջանագետը: 

Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ եթե ենթադրենք, որ անգամ կա պայմանավորվածություն այդ ամենին չմիջամտելու, ապա Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է այդ պայմանավորվածությունը, որովհետև նրանց ԿԸՀ-ն դիմում է Արցախի հայերին: Ադրբեջանը երբեք որևէ պայմանավորվածություն չի պահպանելու, թեև ադրբեջանագետը թերահավատորեն է վերաբերվում այն հարցին, որ կարող էր հայկական ու ադրբեջանական վերնախավերի միջև լինել նման պայմանավորվածություն: 

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն անընդհատ փորձում է իր քարոզչական մեսիջներով ներազդել մեր հասարակության վրա՝ կիրառելով տարբեր մեթոդներ։ Հետևաբար, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք մեր հերթին հակադարձելու առումով բաց թողեցինք վերջին երկու ամիսը: Խիստ կասկածում եմ, որ մենք անգամ ապագայում կմշակենք այդ թեզերը: Ցավոք ոչ ոք առանձնապես դրան կարևորություն չի տալիս»,- տարակուսում է ադրբեջանագետը: 

Մեհրիբան Ալիևան խաղի մեջ է մտնում իր աճեցրած լավ կրթված երիտասարդներով. Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովայի դիտարկմամբ՝ եթե խոսում են այն մասին, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերի համար, ապա պետք է ադրբեջանական հասարակության վրա ներազդել քարոզչական այնպիսի մեթոդներով, որ նա հարմարվի մեզ հաճո տարբերակին:

Ըստ ադրբեջանագետի՝ հիբրիդային պատերազմ ասվածը հենց դա է, հիբրիդային պատերազմը նաև հակառակորդին քո կարծիքին ընտելացնելն է։ 

Ըստ թեմայի

ԵԽ-ն հայտարարություն անելու փոխարեն պետք է նպաստի Ադրբեջանի ժողովրդավարացմանը. Հայրապետյան
Ադրբեջանցիները շարունակում են խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. 7 օր առաջնագծում
Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. տեսանյութ
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Ընտրություններ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ