09:24 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.96
  • GBP624.08
  • EUR552.07
  • RUB6.40

Համբարձումյան. «Լաստանավն, իհարկե, լավ է, բայց Վերին Լարսին այլընտրանք չէ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
38 0 0

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող լաստանավային անցարանի ստեղծմանը։

Համբարձումյան. «Լաստանավի անցարանը լավ է, բայց Վերին Լարսին այլընտրանք չի լինի»

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը կարծում է, որ լաստանավային փոխադրումն իհարկե լավ է, եթե Հայաստանն ունենա իր լաստանավը կամ լաստանավերը, բայցևայնպես, դա չի կարող Վերին Լարսին այլընտրանք լինել։ 

«Եղանակային վատ պայմանների, ձյան առատ տեղումների պատճառով Վերին Լարսը պարբերաբար փակվում է, բայց չէ՞ որ վատ եղանակն ազդում է նաև ջրային մակերեսի վրա, և լաստանավերը նույնպես կանգնում են։ Տարբերություն չկա»,– ասաց միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը։

Նրա խոսքով` լաստանավային տարբերակը նաև փոխադրումներ իրականացնելու առումով է թանկ։ Բացի այդ, լաստանավային փոխադրումներն, ըստ նրա, սովորաբար ավելի երկար են տևում։

«Մեքենայով չորս–հինգ օրում հասնում ենք Մոսկվա, իսկ լաստանավը 15 օրում տեղ չի հասնում։ Մինչև գա, մինչև մտնի նավահանգիստ, հերթագրվի, դատարկվի, մաքսազերծվի, տևական ժամանակ կանցնի։ Կրկնում եմ` լաստանավն, անշուշտ, հարմարավետ տարբերակ է, մեզ պետք է, թող լինի, սակայն Վերին Լարսին այլընտրանք չի»,– նշեց միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը։ 

Հայաստանը բանակցություններ է վարում երկու լաստանավ գնելու ուղղությամբ. Մելքումյան

Համբարձումյանի դիտարկմամբ`խոշոր կամ փոքր ու միջին արտադրողների պարագան այստեղ կապ չունի, որովհետև խոշոր գործարարներն էլ կխուսափեն հավելյալ ծախսերից։

Լաստանավային ծառայությունից օգտվում են միայն կոնտեյներային փոխադրումներ կատարողները, իսկ մեքենաները լաստանավով չեն գնում։ 

Լաստանավ VS Լարս. Փոթի-Կովկասը Լարսի արժանի այլընտրանք

Նշենք, որ Հայաստանի իշխանությունը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ արդեն իսկ բանակցում է վրացական Բաթում նավահանգստից դեպի Ռուսաստան գնացող լաստանավային անցարանի ստեղծման շուրջ։

Ըստ թեմայի

Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»
Ավելի հարմար է, քան լաստանավային փոխադրումը. Երևանում գտել են «Վերին Լարսի» այլընտրանքը
Հայաստանը «Վերին Լարսի» երկու այլընտրանք ունի. Իրանը կօգնի՞ դուրս գալ շրջափակումից
Հայաստանին պե՞տք է Անակլիա նավահանգիստը. վրացական «դարի նախագիծը» Լարսին այլընտրա՞նք
թեգերը:
լաստանավ, Վերին Լարս, Հայաստան

Գլխավոր թեմաներ