05:46 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28

Հակոբյան. «Չի բացառվում, որ «ոչ»–ի համար ձևավորվի ընդհանուր ընդդիմադիր պլատֆորմ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (88)
33 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի համար «ոչ»–ի շարժման հնարավորության խնդրին։

Վիգեն Հակոբյանը ենթադրում է, որ «ոչ»–ի շտաբ այնուամենայնիվ կձևավորվի։ Օրվա ընդդիմությունն, ըստ նրա, կարող է ցուցաբերել մի քանի մոտեցում, քանի որ ընդդիմության մեջ կան նախկիններ, ներկաներ, ապագայի ուժեր։ 

««Ոչ»–ին հասնելու համար կդիմեն տարբեր քայլերի` սկսած բոյկոտից, վերջացրած ակտիվ մասնակցությամբ և «ոչ» քվեարկելով։ Տակտիկական լուծումների ու հնարքների սպեկտորը բավականին լայն է։ Ամենայն հավանականությամբ, պետք է, որ տարբեր քաղաքական ուժերը, նույնիսկ անհատները փորձեն քաղաքական կոնսուլտացիաներ սկսել, ընդ որում` բավականին արագ»,– նշում է քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի կարծիքով` ընդդիմադիրները պետք է հասկանան, թե իրենցից ով ինչ դերակատարություն կունենա կամ ինչ մարտավարության կողմնակից կլինի։ Քաղտեխնոլոգը չի բացառում, որ հարցի առթիվ նույնիսկ կարող է ձևավորվել ընդհանուր պլատֆորմ կամ ընդհանուր ձևաչափ։

«Այլ հարց է, թե ինչ մարտավարություն կընտրեն, ինչ հաշվարկներ կդնեն «ոչ»–ի մարտավարության հիմքում, ինչ ռեսուրսներ կհամախմբեն ընդդիմադիրները»,– նշում է քաղտեխնոլոգը։

Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի համար գտել է շահագրգռելու տարբերակը»

Այդուհանդերձ Վիգեն Հակոբյանը կասկածում է, որ «ոչ»–ի հանգամանքը կհամախմբի ամբողջ ընդդիմությանը, սակայն չի բացառում, որ առանձին սեգմենտներ կհամագործակցեն ու կմիավորվեն։ Պարզապես նախկին իշխանության ներկայացուցիչները, ըստ Հակոբյանի, պետք է նույն շտաբում չլինեն նախկինների հետ որևէ առնչություն չունեցած ուժերի հետ։

թեմա:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացը (88)

Ըստ թեմայի

«Հեղափոխություն տեղի ունեցավ զուտ իշխանության մասով. համակարգը պահպանվեց». Ավետիսյան
Փաշինյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծել. կազմը հայտնի է
Գերխնդիր է հլու–հնազանդ ՍԴ ունենալը. ի՞նչ ենք զոհելու այս ճանապարհին ըստ Հարությունյանի
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, հանրաքվե, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ

Գլխավոր թեմաներ