05:59 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28

Գրիգորյան. «Եղեռնի ճանաչումը լծակ է Թուրքիայի դեմ, բայց չի ազդի նրա քաղաքականության վրա» 

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
8110

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելուն։

Սիրիայի խորհրդարանն այսօր` փետրվարի 13–ին, միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ 20-րդ դարում Օսմանյան կայսրության թուրք իշխանավորների կողմից Հայոց ցեղասպանության և Սիրիայի ժողովրդի այլ ներկայացուցիչների ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հաստատող բանաձևը ներկայացրել էր Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը։ Արաբագետ Սարգիս Գրիգորյանը Սիրիայի խորհրդարանի որոշումը պայմանավորում է թուրք–սիրիական հարաբերությունների լարվածությամբ, որը երևում է ներսիրիական զարգացումներում։ 

Ցեղասպանության մասին բանաձևը չի կարելի կապել թուրք–ամերիկյան խնդիրների հետ. Սիլաև

«Ակնհայտ է, որ Սիրիան, սկսած 2011թ.–ից, հանդես է գալիս թուրքական իշխանությունների դեմ, որովհետև վերջիններս որդեգրեցին սիրիական ընդդիմությանն աջակցելու քաղաքականություն։ Բացի այդ, Թուրքիան վերջին տարիներին առարկայական, արդեն ռազմական գործողություններ իրականացրեց Սիրիայի տարածքում։ Ասվածին ավելացնենք նաև Իդլիբում տեղի ունեցած գործընթացները, որտեղ անմիջական բախումներ են տեղի ունենում թուրքական և սիրիական ռազմական ստորաբաժանումների միջև»,– նշում է արաբագետը։ 

Սարգիս Գրիգորյանն այդ ամենով է պայմանավորում Սիրիայի խորհրդարանի որոշումը, որով արաբական երկիրը ճանաչում է Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը։ Ըստ նրա` սա թեև լծակ է թուրքերի դեմ, սակայն էապես չի ազդի նրանց քաղաքականության վրա, մանավանդ, որ Էրդողանն ավելի վճռական հայտարարություններով է հանդես գալիս։ 

Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ

Անդրադառնալով սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հեռանկարին` արաբագետը նշում է, որ շատ բարդ է կանխատեսումներ անել հատկապես Իդլիբի վերաբերյալ, որովհետև այնտեղ ընթանում են Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից անվերահսկելի գործընթացներ։ Այդ պատճառով էլ նշված երկու երկրները փորձում են հանդիպումների արդյունքում գալ համաձայնության և բանակցություններում հստակեցնել դիրքորոշումները։   

Պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

Ըստ թեմայի

Թուրքիան կարող է ընդունել հնդկացիների ցեղասպանությունը` ի պատասխան ԱՄՆ բանաձևի
«Համամի՞տ եք Հիտլերի հետ, եթե ոչ, ընդունեք հայերի ցեղասպանությունը». ԱԺ պատգամավոր
Ինչո՞ւ այդ կղզի-պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Սիրիայի խորհրդարանը քվեարկության կդնի Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը
թեգերը:
հայեր, հայ, Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն, Սարգիս Գրիգորյան

Գլխավոր թեմաներ