06:48 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44

«Ոստիկանությունը կարող է դառնալ նախարարություն, և դա շատ լավ է». Խաչատրյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
78 0 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի» մասին:

Արմեն Խաչատրյան. «Ոստիկանությունը դառնում է նախարարություն, և դա շատ լավ է»

Արմեն Խաչատրյանի կարծիքով` ոստիկանությունը տասնամյակներ շարունակ նախարարություն է եղել կամ գտնվել է նախարարության կազմում։ Երբ դարձել է կառավարությանն առընթեր կառույց, ըստ էության ոչինչ չի փոխվել։ Ընդամենը մի շարք լիազորություններ վերցրել են ոստիկանությունից, ինչի հետևանքով այն ավելի է թուլացել։

«Նշված ռազմավարությամբ մենք կրկին ոստիկանությունը տեսնում ենք նախարարության կազմում, և դա շատ լավ է։ Անվանումը նույնն է, բայց բովանդակային առումով բոլորովին այլ վիճակ է, այն չէ, ինչ տեսել ենք տարիներ առաջ։ Ոստիկանությանն առնչվող նոր ռազմավարությունը ենթադրում է որակական լուրջ փոփոխություններ»,– նշում է ԱԺ պատգամավորը։

Ըստ Խաչատրյանի` փաստաթուղթն իր մեջ ներառել է բոլոր այն խնդիրները, որոնք տարիների ընթացքում առաջացել են իրավակիրառ գործունեությունից։ Դրանք նախկինում գրեթե անհնար էր լուծել, հետևաբար անհրաժեշտ էր կատարել համակարգային փոփոխություններ։ Կառավարությունը նախկինում չի գնացել այդ ռիսկային քայլին, չի կատարել համակարգային փոփոխություններ։

«Երևի թե դրա քաղաքական անհրաժեշտությունն էլ չի եղել, մինչդեռ այսօր այս փաստաթուղթը ցույց է տալիս նաև ճանապարհները, թե ինչպես կարելի է հասնել խնդիրների լուծմանը»,– նշում է ԱԺ պատգամավորը։

Ոստիկանության նախկին պաշտոնյան 46 միլիոն դրամից ավելի գումար է «ստացել». տեսանյութ

Խաչատրյանի կարծիքով` ոստիկանության վրա քաղաքացիական վերահսկողություն միշտ էլ եղել է, ուղղակի վերահսկողության աստիճաններ, մակարդակներ կան, թե այդ հսկողությունն ինչ ծավալներով է հնարավոր եղել իրականացնել, և արդյոք այդ մարմինն ինչ հաշվետվողականություն է ունեցել քաղհասարակության առջև։ Ըստ նրա` մենք այսօր ժողովրդավարական իրավակարգ ստեղծելու անհրաժեշտություն ունենք, հետևաբար խորհրդարանական պետության պարագայում բոլոր կառույցները պետք է համապատասխանեն նշված իրավակարգին բնորոշ հատկանիշներին։   

Նշենք, որ «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը» հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը։

Ըստ թեմայի

Հայտնաբերվել է ոստիկանության 6-րդ վարչությունում ռումբի մասին կեղծ ահազանգ կատարողը
Ոստիկանության 4 աշխատակիցները կազատվե՞ն աշխատանքից. հանձնաժողովը դիմել է Արման Սարգսյանին
Ոստիկանության ղեկավարը կպատասխանի «ՎԵՏՕ»–ի անդամներին բերման ենթարկելու մասին հարցերին
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ