00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Իշխանյան. «Բանակում արատավոր բարքերի հիմնական պատճառները չորսն են»

© Sputnik / Andranik GhazaryanПредседатель Хельсинкского комитета Армении Аветик Ишханян
Председатель Хельсинкского комитета Армении Аветик Ишханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերին և դրանք ծնող արատավոր երևույթներին։
Իշխանյան. Բանակում արատավոր բարքերի հիմնական պատճառը պատժի անխուսափելիության բացակայությունն է

Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` թեև պատճառները շատ են, սակայն նա առանձնացնում է չորս հիմնական և կարևոր պատճառ։ Դրանցից առաջինը քաղաքական վերնախավերի վերաբերմունքն է բանակի նկատմամբ։

«Մի բան է բաժակաճառեր ասել և երգեր գրել բանակի մասին ու հատուկ նշել բանակի օրը, մեկ այլ հարց է բանակում ծառայողների խնդիրը։ Քաղաքական վերնախավերի ներկայացուցիչներից շատերի որդիները նույնիսկ չեն ծառայել բանակում։ Հատկապես պատերազմող երկրների պարագայում բանակը պետք է լինի բոլորինը ոչ թե խոսքով, այլ գործով, և այդ դեպքում արատավոր բարքերը համարյա կչեզոքացվեն»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Իշխանյանի կարծիքով` երկրորդ խնդիրն առնչվում է սպայական կազմին։

Армянские военнослужащие - Sputnik Արմենիա
Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող

«Սպայակազմը պետք է ստեղծվեր ռազմական ուսումնական հաստատություններում, որտեղ պետք է լինեին իսկապես հայրենասեր սպաներ, մինչդեռ այս հաստատություններ մեծ մասամբ ընդունվում են անհաջողակները, որոնք չեն կարողանում այլ բուհեր ընդունվել։ Արատավոր բարքերը շարունակ եղել են նաև այդ հաստատություններում, և ապագա սպաներն այդ հոգեբանությամբ հետագայում գնացել են զորամասեր։ Արդյոք մենք ունե՞նք հարյուր տոկոսանոց պետական մտածողությամբ և արժանապատվությամբ օժտված սպայակազմ»,– հարցադրում է անում Հելսինկյան կոմիտեի նախագահը։

Մահացած 23-ամյա սպան ծրագրավորող էր, երկու կարմիր դիպլոմ ուներ. մանրամասներ

Ըստ նրա` երրորդ խնդիրը բանակ զորակոչվածների ցածր կրթական մակարդակն է։ Այն զորամասերում, որտեղ բուհ ավարտածների քանակը շատ է, այդտեղ, Իշխանյանի կարծիքով, արատավոր երևույթներ համեմատաբար քիչ են լինում, մինչդեռ ցածր կրթական մակարդակով երիտասարդները տարակուսում են, նույնիսկ տագնապում, թե ուր են ընկել, հետևաբար չարժե՞ արդյոք նրանց մինչև բանակ զորակոչելը նախապատրաստել այդ կյանքին։

Եվ չորրորդ հիմնական պատճառը, Իշխանյանի համոզմամբ, բանակում պատժի անխուսափելիության բացակայությունն է։

Հիշեցնենք, որ տարեսկզբից ի վեր Զինված ուժերում գրանցվել է մահվան 13 դեպք։

«Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում». ՊԲ հրամանատարը` մահվան դեպքերի մասին

Լրահոս
0