04:30 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56

Պողոսյան. «Պետք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանն իր շինծու պատմությունները մեզ վրա չջարդի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
113 0 0

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյան-Ալիև բանավեճին և դրանով պայմանավորված հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմին։

Պողոսյան. «Պատրաստ լինենք, որ Ադրբեջանն իր շինծու պատմությունները մեզ վրա չջարդի»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի համոզմամբ` հնարավոր չէր 40 րոպեում հանգամանորեն անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրին ու որևէ լուծում առաջարկել, իսկ այն, ինչը տեղի ունեցավ Մյունխենում տնային աշխատանքի նման մի բան էր, որը հանձնարարվել էր կողմերին։

«Գալու է օրը, և մենք պետք է պատրաստվենք` ինչպես նշենք Արցախի անկախության հերթական տարեդարձը և աշխարհին բացատրենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել ռազմական և այլ առումներով։ Գալու է սումգայիթյան ոճրագործության օրը, պետք է պատրաստ լինենք այդ ամենը ճիշտ ձևով ներկայացնել, խոսել դրա մասին և առաջ տանել մեր պահանջատիրությունը»,– ասաց նա։ 

Ըստ Պողոսյանի` պետք է դասեր քաղել բացթողումներից, որպեսզի ապագայում այդ բացը լրացվի, ընդ որում, պատմության դասագրքերը պետք է թարմացնենք, որպեսզի Ադրբեջանը չկարողանա իր շինծու պատմությունները մեզ վրա ջարդել։

Փաշինյանը դեմ չի լինի, եթե Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ

Պողոսյանի խոսքով` տեղեկատվական պատերազմը չի ավարտվել։ Անմիջական պատերազմը սահմանին է, և Մյունխենում էլ ակնարկ եղավ այդ մասին, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ։ Նույն կերպ լինում է նաև տեղեկատվական պատերազմում, հետևաբար շատ կարևոր է պատրաստ լինել հերթական հարվածին։  

«Նստել և գնահատել Փաշինյան–Ալիև հանդիպումն այն տեսակետից, որ ես այսպես չէի ասի, եթե այդպես չլիներ, ամենասխալ մոտեցումն է, որովհետև հանդիպումն արդեն կայացել է, և ասված խոսքերից ոչինչ չի փոխվի։ Խոսել կարելի է բացերի մասին»,– նշեց Պողոսյանը։ 

Նրա կարծիքով` ամենամեծ բացթողումն այն էր, որ միջազգային մակարդակում բոլորին չհրավիրեցինք գալ և որպես դիտորդ մարտի 31-ին հետևել Արցախի համապետական ընտրություններին։ Բացի այդ, ոչ ոք չխոսեց այն մասին, թե ովքեր են Արցախի ներկայացուցիչները, ինչու պետք է Արցախը դառնա բանակցային կողմ և, որ Արցախի հանրապետությունն արդեն կայացած քաղաքական միավոր է։  

Հիշեցնենք` փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում, որին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Քննարկման ժամանակ Ալիևը հավաքվածներին ներկայացրեց, թե իբր Ղարաբաղն ու Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հեգնեց նրան. «Երբ հայոց արքա Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, Ադրբեջանը չկար քարտեզի վրա»։

Ըստ թեմայի

Հովհաննիսյան. «Ադրբեջանը շարունակում է նույն քաղաքականությունը` հերոսացնելով մարդասպանին»
Այս ֆորմատով շփումը բանակցությունների վրա ազդեցություն կունենա՞. պատասխանում է Ռուբինյանը
Պաշտոնական Երևանը չի ընդդիմանում Արցախի ադրբեջանական համայնքի գործոնին. Մելիք–Շահնազարյան
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ քարտուղարին. անդրադարձել են նաև ԼՂ հիմնահարցին
թեգերը:
Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Պատերազմ, Ադրբեջան, Թևան Պողոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ