05:00 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56

Մարգարյան. «Արդարադատության նախարարությունը ցանկանում է վերահսկել ֆինանսական հոսքերը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
64 0 0

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարության` ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառելու հարցը քննարկելու որոշմանը։

Մարգարյան. «ԱՆ նախաձեռնությունը բխում է հակակոռուպցիոն պայքարի քաղաքականությունից»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով` այսպիսի կառույցի գոյությունը, որը բոլոր հոսքերը կարող է, ըստ էության, դիտարկել, տեսանելի տեղեկատվություն կուտակել ու ներկայացնել որոշում կայացնողներին, բխում է այն ընդհանուր ռազմավարությունից կամ քաղաքականությունից, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանի կաբինետը։

«Նկատի ունեմ այն, որ նպատակը հակակոռուպցիոն պայքարի, անօրինական փողերի լվացման դեմ պայքարի քաղաքականության համատեքստում գործադիր իշխանության համար տեղեկությունը հասանելի դարձնելն է»,– ասաց նա։

Հաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման մեջ ռիսկեր է գտել

Մարգարյանի գնահատմամբ` եթե ֆինանսական դիտարկումների կենտրոնը կամ առհասարակ այդ գործառույթն անհրաժեշտ է Կենտրոնական բանկին դրամավարկային քաղաքականության ընդհանուր շրջանակը հստակեցնելու և դրամաշրջանառությանը վերաբերող որոշումներ կայացնելու համար, ապա մյուս կողմից էլ պետք է ենթադրել, որ հիմնական շեշտադրումը, նպատակը կապված է ֆինանսական հոսքերի ուղղության, սուբյեկտների օրինականության և նմանատիպ այլ հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու կամ որոշումներ կայացնելու հետ։ 

Թե՛ Շվեյցարիայում, թե՛ Հայաստանում բանկերը կատարում են հասարակության պահանջը. Գրիգորյան

Ըստ թեմայի

Մարգարյան. «Ժամկետանց վարկերի ներումից բանկային համակարգը միանշանակ կտուժի»
Մարտիրոսյան. «ՀՀ բանկերի վրա տեխնոլոգիական հարձակումների թիվն աճել է»
Բանկի գործը ռիսկի դիմելն է. հաճախորդները վարկի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու
Մարգարյան. «Ամբողջ հարցն այն է, թե ինչ կա Փաշինյանի ներկայացրած թվերի հետևում»
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), Ատոմ Մարգարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ