03:10 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31

Հակոբյան. «Արցախում պայքարը կծավալվի հիմնականում չորս թեկնածուների միջև»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
232 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում կայանալիք համապետական ընտրություններին` նշելով, որ այս անգամ արցախյան ընտրական ներկապնակի համաձայն` կան թե՛ քաղաքական, թե՛ հասարակական տրամադրություններին համապատասխանող թեկնածուներ։ 

 

Հակոբյան. «Արցախում պայքարը կծավալվի հիմնականում չորս թեկնածուների միջև»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` Արցախում կան թեկնածուներ, որոնք համարվում են հայաստանյան իշխանությունների հովանավորյալները կամ ֆավորիտները։ Խոսքը հիմնականում առնչվում է Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին, որոնք փորձում են դիրքավորվել նաև որպես հայաստանյան գործող իշխանությունների նախընտրած թեկնածուներ։ 

Բաբայան. «Այնպես ենք անելու, որ ցանկացած ընտրությունից Արցախի հասարակությունը շահի»

«Կա նաև արմատական թեկնածու, որն ընդդիմադիր է Նիկոլ Փաշինյանին, ոչ թե Արցախի իշխանություններին։ Վիտալի Բալասանյանը ոչ միայն բացահայտ արտահայտում է իր վերաբերմունքը, այլև իր քաղաքական կրեդոն ներկայացնում է որպես Արցախի անկախության ամենամեծ ջատագով։ Երկու ծայրահեղ բևեռների գոյության համատեքստում կարող է որոշակի հնարավորություններ ունենալ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որն ունի ավելի միջանկյալ, մեղմ դիրքորոշում, ինչն ավելի շատ խորհրդանշում է փոխզիջումը, ոչ ծայրահեղ մոտեցումները»,– նշում է քաղտեխնոլոգը։ 

Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու համար 14 թեկնածու է գրանցվել

Հակոբյանի գնահատմամբ` հիմնական պայքարը կընթանա վերոհիշյալ չորս թեկնածուների միջև։ Նա շեշտեց, որ երբ նշվում է` կան հովանավորյալներ, չի նշանակում, որ պաշտոնական մակարդակով բացահայտ ասվելու է այդ մասին։ Նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները պարզապես կասեն, թե ում պետք չէ ընտրել։ Ընդ որում` կրկին անուն չեն նշելու, այլ դնելու են հստակ չափորոշիչներ, որոնց սահմանն, ըստ քաղտեխնոլոգի, անցնելու է հեղափոխական և ոչ հեղափոխական եզրույթով։ 

Այդուհանդերձ, Վիգեն Հակոբյանի կարծիքով` միանշանակ չէ, որ ում հովանավորեն ՀՀ իշխանությունները, այդ հանգամանքն Արցախում կընկալվի որպես հրահանգ տվյալ թեկնածուին ընտրելու համար, որովհետև Արցախը սպեցիֆիկ մտածելակերպի ուղի անցած մի կոնգլոմերատ է, որտեղ մեծ նշանակություն ունի տեղական ռազմաքաղաքական էլիտայի կարծիքը։

Ըստ քաղտեխնոլոգի` լավ կլինի, որ ՀՀ իշխանությունները զգան այդ սպեցիֆիկան և զուսպ լինեն իրենց նկրտումներում։ 

Հիշեցնենք` Արցախում համապետական ընտրություններ կանցկացվեն 2020թ-ի մարտի 31-ին։

Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը

Ըստ թեմայի

Հայտնի է Արցախի նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունների օրը
Պողոսյան. «Պետք է թողնել, որ արցախցին հանգիստ պայմաններում կատարի իր ընտրությունը»
Դավիթ Բաբայանն իր թեկնածությունն է առաջադրելու Արցախի նախագահական ընտրություններում
թեգերը:
Վիգեն Հակոբյան, Նախագահ, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Արցախ

Գլխավոր թեմաներ