21:35 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46

Մխիթարյան. «Օրենքը պետք է նպաստի, որ բուհի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
15820

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների մասին` անդրադառնալով ԲՈՒՀ–երի կառավարման խորհուրդների կազմի ձևավորման խնդրին։

Ատոմ Մխիթարյան. «Օրենքը պետք է նպաստի, որ ԲՈՒՀ–ի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի»

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանի կարծիքով`«Կրթության մասին օրենքի» տրամաբանությունն ընդհանրապես պետք է զարգանա այն ուղղությամբ, որ ԲՈՒՀ–երի ինքնավարության աստիճանը հնարավորինս մեծ լինի, իսկ դա նշանակում է, որ այն հիմնական շահառուները, որոնք պիտի ընդգրկված լինեն ԲՈՒՀ–երի հոգաբարձուների խորհուրդներում, նրանց թիվը և տեսակարար կշիռը պետք է մեծանա։

«Ելնելով այս տեսանկյունից` անթույլատրելի է, որպեսզի լիազոր մարմինը կամ այս պահի դրությամբ ԿԳՄՍ նախարարությունը կառավարման խորհրդում նշանակի մարդկանց այն չափով, որքան ԲՈՒՀ–ը` անկախ նրանից, թե այդ մարդիկ ովքեր են, որովհետև, միևնույն է, նրանք կախված են լինելու իրենց նշանակողից և ԲՈՒՀ–երում թելադրելու են լիազոր մարմնի կարծիքը` առաջ տանելով նրա գիծը»,– ասաց ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղարը։ 

Գնահատականը դամոկլյան սուր է աշակերտի գլխին. նախարարությունը վերանայում է գնահատման կարգը

Մխիթարյանի խոսքով` ցանկալի կլիներ, որ ԲՈՒՀ–ի կողմից նշանակվող կամ առաջարկվող անդամները գերակշռեին լիազոր մարմնի կողմից նշանակվողներին և հիմնական շահառուներն անպայման ներկայացված լինեին հոգաբարձուների խորհրդում։

Որ չասեն` Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան

«Շատ կարևոր է նաև իրական գործատուների ներկայացվածության պարագան, որոնք կլինեն կառավարման խորհուրդներում` հանդիսանալով տվյալ ԲՈՒՀ–ի շահառուներ»,– նշեց ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղարը։ 

Մխիթարյանի գնահատմամբ` պետք է զգուշություն ցուցաբերել օրենքի նախագիծը հեղափոխական անվանելուց, որովհետև այն էապես չի տարբերվում գործող օրենքից։ Ըստ Մխիթարյանի` պետք է 14 տարի վազել, որպեսզի հասնենք 15 տարի առաջ եղած իրավիճակին։

Նշենք, որ նոր փոփոխություններով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից 6-ը պետք է լինեն բուհի ներկայացուցիչ, այդ թվում՝ մեկ ուսանող, մյուս 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից։ Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնողների գործունեությունն արգելվում է։

Ըստ թեմայի

Խաչատրյան. «Նախադպրոցական հաստատություններում «յոլա» տանելու ռեժիմ է»
Որն էր ընթացիկ տարում մշակույթի ոլորտի ամենակարևոր ձեռքբերումը. փոխնախարարի տեսակետը
«Եթե ամեն օր դասեր են տեղի ունենում, դեռ չի նշանակում, որ ունենք համակարգ». Խաչատրյան
Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները դատարկ արկղեր են բերել նախարարի համար
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), նախագիծ, Օրենք, բուհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ