00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բերբերյան. «Կենտրոնի կնիքն ապօրինաբար չեն տրամադրում, տնօրենի սենյակը դեռ ազատված չէ»

© Photo : provided by Artur BerberyanАртур Берберян
Артур Берберян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բերբերյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կենտրոնի աշխատակիցների դժգոհությանն ու կենտրոնը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշմանը։
Արթուր Բերբերյան. «Կենտրոնի կնիքը ապօրինաբար չեն տրամադրում, տնօրենի սենյակը դեռ ազատված չէ»

Արթուր Բերբերյանի համար կառավարության որոշումն արդարացված է այնքանով, որ Առողջապահության նախարարությունը, որպես առողջապահական քաղաքականության մշակող մարմին, տարբեր մասնագիտական քննարկումների արդյունքում է հանգել նման որոշման։

Сотрудники и пациенты Республиканского центра по профилактике СПИД-а в ожидании встречи с министром и/или замминистром здравоохранения (13 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՁԻԱՀ–ի կենտրոնը նոր ղեկավար ունի. կոլեկտիվը նրան չի ընդունում

«Որպես վարչարար և տնտեսագետ` կարծում եմ, որ հիմնարկների կառավարելիության ու թափանցիկության բարձրացման նպատակով այս քայլը նպատակահարմար է։ Տեղեկացնեմ, որ հիմնարկների միավորման դեպքում աշխատակիցների կրճատումներ չեն լինելու։ Երկու հիմնարկներն էլ իրականացնելու են իրենց գործառույթները մեկ միասնական կառույցի շրջանակներում։ Շենքը, լաբորատորիան, ամեն ինչ մնալու է իր տեղում»,– նշում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ըստ Բերբերյանի` մասնագիտական այս ոլորտի պետական հիմնարկները դառնում են ՓԲԸ–ներ, որոնց հիմնադիրը ՀՀ կառավարությունն է` ի դեմս Առողջապահության նախարարության։ Թե միավորումից հետո նախարարը մրցույթի և օրինական ընթացակարգերի արդյունքում ում կնշանակի տնօրեն, նա էլ կպաշտոնավարի ու կկառավարի երկու միացյալ հիմնարկները։

«Իմ նշանակման դեմ բողոքող աշխատակիցների կարծիքները համարում եմ սուբյեկտիվ, քանի որ նրանք խոսում են բժշկական քննարկումների մասին։ Ես կողմնակից եմ կառուցողական աշխատանքի, այսինքն` մենք պետք է բնականոն կերպով շարունակենք մեր աշխատանքը, մինչդեռ այս պահին տնօրենի սենյակը դեռ ազատված չէ, և կնիքը չեն տրամադրում»,– նշում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Ապրել բորբոսնած սենյակը կորցնելու վախով և շփվելու երազանքով. ՄԻԱՎ-ով կնոջ ցավը

Բերբերյանի խոսքով` աշխատակիցները համարում են, որ իր նշանակումն իրավաչափ չէ, բողոքում են, մինչդեռ նրանք պետք է օրինական կարգով իրեն տրամադրեն սենյակը, փոխանցեն ընկերության կնիքն ու փաստաթղթերը։

Բերբերյանը համամիտ չէ այն տեսակետին, որ երկու հիմնարկների միավորումից հետո ՁԻԱՀ–ի դեմ պայքարն արդյունավետ չի լինի։ Ըստ նրա` եթե մարդիկ ունեն սուբյեկտիվ կարծիք, դա հիմք չէ, որպեսզի ի կատար չածվի վերադաս մարմնի, առողջապահության նախարարի հրամանը։ Նա հերքում է նաև այն տեղեկությունը, թե իբր որոշումից առաջ մասնագիտական շրջանակում քննարկումներ չեն եղել։

Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը փոխվել է։ Կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է`աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Լրահոս
0