01:14 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05

Մարտիրոսյան. «Առաջնագծից բոլոր զանգերը կարող են գաղտնալսվել, ինչը վտանգավոր է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
18400

Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառմանը, ըստ որի`ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել են մի քանի հարյուր միավոր սմարթֆոններ, որոնք կհանձնեն զինծառայողների ծնողներին։

Մարտիրոսյան. «Առաջնագծից բոլոր զանգերը կարող են գաղտնալսվել, ինչը վտանգավոր է»

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն առանձնանցում է անվտանգության հետ կապված երեք հիմնական նկատառում։ Առաջինը զինվորների անզգուշությունն է, որոնք սոցիալական ցանցերում ազատորեն կարող են տեղադրել լուսանկարներ, որոնցում երևում է տեղանքը։ Զինվորականը կարող է տեղյակ չլինել և օրինակ, Ինստագրամում տեղադրել լուսանկարներ, որոնք կարող է տեսնել նաև հակառակորդը և իմանալ, թե տվյալ պատկերները որ հատվածներն են ընդգրկում, կամ որտեղ են այդ լուսանկարներն արված։

«Երկրորդ խնդիրը կապված է կոմունիկացիաների հետ։ Ըստ այդմ` մարդու հետ կարելի է հազար ու մի միջոցով, կեղծ անունով զրույցի բռնվել` ներկայանալով որպես բարեկամ։ Դիրքերում սմարթֆոն օգտագործելը նույնն է, թե ամեն ինչ բաց պատմել հակառակորդին, հետևաբար զինվորներին նախ պետք է բացատրել սմարթֆոններից եկող վտանգը»,– ասաց փորձագետը։

Մարտիրոսյանը ներկայացրեց նաև երրորդ կարևոր նկատառումը. հակառակորդը կարող է սմարթֆոնների դեմ հակերային հարձակում իրականացնել և հատուկ ծառայությունների միջոցով ամբողջ տեղեկությանը տիրապետել։ Սա, իհարկե, փաստ չէ, սակայն ամբողջ աշխարհում բավականին տարածված երևույթ է։ Այդ պարագայում հնարավոր է նաև գաղտնալսել շրջակա միջավայրը, գաղտնի պայմաններում լուսանկարներ կամ ձայնագրություններ անել, տեղանքի մասին տեղեկություններ փոխանցել։ 

«Ծնողները մեզ չեն լսում». ՊՆ փոխնախարարը խոսել է բանակի լրջագույն խնդիրների մասին

Մարտիրոսյանն անդրադառնում է նաև ժողովրդի մեջ լայն տարածում գտած, այսպես կոչված, «ՊՆ Նոկիա» հեռախոսների գործածությանը, որոնց վերաբերյալ մարդիկ ասում են, թե դրանցում առանձնապես ոչինչ չկա, դրանք չունեն տեսախցիկ և անվտանգ են, սակայն իրականում այդպես չէ։

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել

Ըստ փորձագետի`նշված հեռախոսներով առաջնագծից կատարված զանգերը հակառակորդն ամբողջությամբ կարող է գաղտնալսել, առավելևս, որ սահմանին երկուստեք տեղադրված են գաղտնալսման աշտարակներ, հետևաբար, զանգերը երկու կողմերին էլ հասանելի են։

Ըստ թեմայի

Բանակում հաշվառում են «արտոնյալներին», սպաներին և՛ պատժում են, և՛ խրախուսում. ԳՇ պետ
Իշխանյան. «Բանակում արատավոր բարքերի հիմնական պատճառները չորսն են»
Բանակի գործերին չափից շատ միջամտելը կխանգարի. Սեյրան Օհանյանը` դժբախտ դեպքերի մասին
Բանակում պաշտոնանկություններ կլինե՞ն. Փաշինյանը գրառում է արել
թեգերը:
սմարթֆոն, հեռախոս, զանգ, զինծառայող, Սամվել Մարտիրոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ