18:45 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97

«Թուրքիան արցախյան խնդիրը խաղարկում է որպես ազդեցության լծակ ռուսական կողմի վրա». Վերանյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
102 0 0

«Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է թուրք–ադրբեջանական երկյակի գործունեությանն ու արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում նրանց համագործակցության ազդեցությանը։

 

«Թուրքիան արցախյան խնդիրը խաղարկում է որպես ազդեցության լծակ ռուսական կողմի վրա». Վերանյան

Կարեն Վերանյանի գնահատմամբ` Իդլիբի շուրջ ստեղծված ռուս–թուրքական դիմակայությունը կամ հակամարտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան խաղարկում է տարբեր հարցեր, այդ թվում նաև արցախյան հիմնախնդիրը, որոնք կարող են ազդեցության լծակ լինել ռուսական կողմի վրա։

«Թուրքիան փորձում  է նաև հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, ուժեղացնել եվրոպական երկրների, ԱՄՆ–ի ու ՆԱՏՕ–ի ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի կարողանա իր համար կարևոր նշանակություն ունեցող հարցերին տալ լուծումներ` լծակներ ստանալով Իդլիբի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում և առհասարակ տարածաշրջանային ընդհանուր միտումներում»,– նշում է փորձագետը։

Կարեն Վերանյանի կարծիքով` Անկարան իր գիծը շարունակելու է տանել հակահայկական տրամաբանության մեջ, և դա առաջին հերթին եղբայրական Ադրբեջանի հետ ընդհանուր ռազմավարությունն է, որը ենթադրում է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում։

«Պատահական չէ, որ Էրդողան–Ալիև հանդիպումից հետո Չավուշօղլուն հանդիպում է Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է այն տրամաբանությունը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն նույն ձեռագիրը և նրանց տրամաբանությունն ուղղված է հիմնախնդրի անաչառ, օբյեկտիվ լուծման դեմ»,– նշում է փորձագետը։

Թուրքիան կարող է փորձել ապակայունացնել Արցախի շուրջ իրավիճակը․ Սաֆրաստյան

Կարեն Վերանյանի դիտարկմամբ` չափազանց կարևոր է, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ վերոհիշյալ հանդիպումները, որոնք միտված են արցախյան ուղղությամբ ճնշումներն ուժեղացնելուն, հետևաբար փորձագետը չի բացառում, որ կարող է շփման գծում, սահմանի ամբողջ երկայնքով լինել լարվածության սրացում։ 

Այդուհանդերձ փորձագետը շեշտում է այն հանգամանքը, որ խոսքն այստեղ առնչվում է տեղային լարվածությանը։ Ըստ նրա` թեև կան ավելի խոշոր, լայնածավալ բախումների ռիսկեր, սակայն դրանք այս պահին բավական ցածր են։ Թուրքիայի վարքագիծը որոշ չափով ազդեցություն գործում է, սակայն մեծ հաշվով չի կարող ունենալ բեկումնային նշանակություն։

Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և հանդիպման ժամանակ ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը։

Ըստ թեմայի

Առաջիկայում էլի կլինեն աղմկոտ ձերբալակություններ. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
Փաշինյանն ու Մնացականյանը բաժանել են դերերը. փորձագետը` Արցախի շուրջ շեշտադրումների մասին
Ադրբեջանն ավելի քան 800 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ. ՊՆ
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ռուսաստան, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Մևլութ Չավուշօղլու, Թուրքիա, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ