05:31 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71

Ինչու են թուրքերն Արցախի հարցում անհանգիստ շարժումներ անում, և որն է Ռուսաստանի խաղաքարտը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
195 0 0

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն ու Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականության որոշ դրույթներին, որոնք առնչվում են արցախյան հիմնահարցին և սիրիական ճգնաժամին։

Սարգսյան. «Թուրքիան ՆԱՏՕ–ից աջակցություն չի ստացել, ինչը խաղաքարտ է տվել ՌԴ–ին»

Այս պահին Թուրքիան հայտնվել է բարդ վիճակում, սպասվում է Պուտին–Էրդողան հանդիպումը։ Թուրքիան այդ հանդիպմանն ընդառաջ պարզապես դիմում է հնարքների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը։

«Անկարայի հիմնական խնդիրը կապված է Ռուսաստանի հետ, հետևաբար, ինչ ունեն–չունեն` փորձում են օգտագործել տպավորություն ստեղծելու նպատակով։ Մինչ այդ էլ Էրդողանը մեկնեց Բաքու։ Սակայն դժվար է կոնկրետ որևէ բան ասել ապագայի հետ կապված, առավել ևս, որ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահները հանդես չեկան հայտարարությամբ»,– նշում է քաղաքագետը։ 

Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարարը մարտի 2–ին հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Հանդիպման ժամանակ նա ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է բարձրացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքի արդյունավետությունը և որոշում ընդունի ի օգուտ Ադրբեջանի։

Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից պահանջել է ավելի արդյունավետ աշխատել

Մանվել Սարգսյանի կարծիքով` Թուրքիայի ջղաձգումներն ազդում են նաև Ադրբեջանի վրա, որովհետև վերջինս իր հերթին գտնվում է Իրանի ու Ռուսաստանի հսկողության ներքո։ Ըստ նրա` Թուրքիային չօգնեց նույնիսկ Բաքվում թուրքալեզու պետությունների հավաք կազմակերպելու հանգամանքը, որովհետև այդ նախաձեռնությունից ոչինչ չստացվեց։ 

Քաղաքագետը հիշեցնում է` երբ ԵՄ–ում երկու տարի առաջ արցախյան խնդրի վերաբերյալ արտահայտվում էին տեսակետներ, այդ կապակցությամբ Թուրքիան կրկին անցկացնում էր առանձին հանդիպումներ։ 

«Սիրիական հակամարտության համատեքստում Թուրքիան նույնպես ցանկանում է ազդեցություն ունենալ Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս չաջակցի Ասադի իշխանությանը, նույնիսկ դիմեց ՆԱՏՕ–ին, սակայն համարժեք աջակցություն չստացավ, ինչը խաղաքարտ է տվել ՌԴ–ին։ Ռուսաստանն իր դիրքորոշումներում շատ կոշտ է, ինչը երևում է և՛ հայտարարություններից, և՛ պահվածքից, առավել ևս, որ Թուրքիան ՆԱՏՕ–ից առարկայական աջակցություն չի ստացել։ Դրանով է պատճառաբանվում նաև թուրքական սահմանի բացումը և սպառնալիքները, որ փախստականներին Թուրքիայից կուղարկեն Եվրոպա»,– նշում է քաղաքագետը։ 

Մանվել Սարգսյանի կարծիքով`Թուրքիան ջղաձիգ վիճակում է և ցանկանում է, որ Ռուսաստանը Իդլիբում հետ կանգնի իր ծրագրերից։

«Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Չավուշօղլուին

Ըստ թեմայի

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի կողմից «ապագայի զենքի» ստեղծման մասին
Սիրիայում թուրք զինվորականների մահից հետո Էրդողանը զանգել է Պուտինին
Պուտինը Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Մևլութ Չավուշօղլու, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Թուրքիա, Մանվել Սարգսյան (քաղաքագետ)

Գլխավոր թեմաներ