10:03 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP605.49
  • EUR547.07
  • RUB6.74

ՀՅԴ գերագույն մարմինն ուզում է առողջ երկխոսություն կազմակերպել. ի՞նչ հարցեր են օրակարգում

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
110 0 0

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կուսակցության նախաձեռնությանը, որը նվիրված է երկրում առկա սոցիալ–տնտեսական խնդիրների լուծմանը։

Արծվիկ Մինասյան. «Մեր երկրում, ցավոք, բացակայում է առողջ երկխոսությունը»

ՀՅԴ գերագույն մարմինը նախաձեռնել է քննարկումների շարք, որն ուղղված է Հայաստանի սոցիալ–տնտեսական խնդիրների համակողմանի և առարկայական գնահատմանը։ Այդ նպատակով կազմակերպվելու են բազմակողմանի քննարկումներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում իրենց նախաձեռնութան մասին խոսելիս ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր դիտարկմամբ, մեր երկրում բացակայում է առողջ երկխոսությունը, գաղափարների ներկայացումը, բանավեճը, որը թույլ կտա երկրի առջև ծառացած սոցիալ–տնտեսական քաղաքականության հիմնական մարտահրավերները բացահայտել ու ներկայացնել նոր մոտեցումներ։

«Մենք դիմել ենք գրեթե բոլոր կողմերին, քաղաքական դաշտի ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներին, կառավարությանը, ԱԺ համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին, գիտական հանրությանը և, բնականաբար, մասնագետ փորձագետներին։ Հույս ունենք, որ առաջին համաժողովը հնարավորություն կտա նախանշել հետագա անելիքները»,– ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամը։ 

Կառավարությունը ՀՀԿ–ին և ՀՅԴ–ին մոտ 5 մլն-ական դրամ գումար կտա

Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ` անդրանիկ համաժողովում նախատեսվում են հետևյալ հինգ հիմնական հարցերի շուրջ քննարկումները` տնտեսության պետական կարգավորումն ու պետության նպատակային մասնակցությունը, սոցիալական պաշտպանության քաղաքականության անհրաժեշտ բնույթը, կենսաթոշակային համակարգը, եկամտային հարկի փոփոխությունները, աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ բարեփոխումները։ 

ՀՅԴ Գերագույն մարմնի կողմից կազմակերպված սոցիալ–տնտեսական առաջին համաժողովը կկայանա մարտի 6-ին։ 

Ըստ թեմայի

Դեղին քարտ` քաղաքապետարանին. ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն հիշեցրեց անկատար խոստումները
ՀՅԴ-ն դատի է տվել Արման Բաբաջանյանին
«Սթափվեք և մնացեք զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում». ՀՅԴ կոչը Փաշինյանին
թեգերը:
տնտեսություն, քաղաքականություն, Հայաստան, Արծվիկ Մինասյան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)

Գլխավոր թեմաներ