09:54 02 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP598.08
  • EUR540.76
  • RUB6.79

Հովհաննիսյան. «Ընտանեկան բռնության դեմ գործող օրենսդրությունը բավարար էֆեկտիվ չէ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
77 0 0

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Գյումրիում ծեծի ենթարկված մոր և աղջկա դեպքին և խոսել Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունները կանխելու իրավիճակին։

 

Հովհաննիսյան. «Ընտանեկան բռնության դեմ գործող օրնեսդրությունը բավարար էֆեկտիվ չէ»

Զառա Հովհաննիսյանը նշում է, որ միջադեպը հանրային մեծ արձագանք է առաջացրել, և սա առաջին դեպքը չէ մեր իրականության մեջ։ Ըստ նրա` հանրությունն ավելի զգայուն է վերաբերվում խնդրին, որովհետև դաժան ծեծի ենթարկվել անչափահաս աղջիկը։

«Ցավոք սրտի, կանանց նկատմամբ բռնությունը շատ տարածված երևույթ է մեր հասարակության մեջ, և իրավապաշտպան կազմակերպությունները տարիներ շարունակ խոսել են այդ մասին, բարձրաձայնել։ Այդ պատճառով է, որ պարտադրվեց պետությանը, որպեսզի ընդունվի Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրություն, քանի որ կյանքեր փրկել այլ կերպ հնարավոր չէ»,– ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատուն։

Զառա Հովհաննիսյանի կարծիքով` ընտանեկան բռնության դեմ գործող օրենսդրությունը բավարար էֆեկտիվ չէ նման դեպքերը կանխելու համար, թեև վերոհիշյալ դեպքով կինը երբևէ չէր դիմել իրավապահ մարմիններին, չէր փորձել աջակցություն ստանալ ու կանխարգելել իր նկատմամբ հնարավոր բռնությունը։ Այդուհանդերձ, ըստ Հովհաննիսյանի, նույնիսկ իրավապահներին դիմելու դեպքում կանայք չունեն էֆեկտիվ պաշտպանություն, ինչի արդյունքում դեռևս գրանցվում են մահվան դեպքեր։

«Տարին նոր ենք սկսել, և տարեսկզբից սա արդեն բռնության ենթարկված երրորդ կնոջ մահվան դեպքն է, ինչը Հայաստանի համար շատ ծանր վիճակագրություն է։ Նախորդ տարի գրանցվել էր 11 մահվան դեպք, ինչը նույնպես ծանր ցուցանիշ է»,– ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հանրային կապերի պատասխանատուն։ 

Օրինակելի վարքով, աշխույժ երեխա է. Գյումրիում ծեծված աղջնակը մնացել է առանց խնամակալի

Զառա Հովհաննիսյանի գնահատմամբ` հանրությունը դեռևս հստակորեն չի դատապարտում նման դեպքերը, նույնիսկ հաճախ փորձում են խնդիրը կապել զոհի հետ, ինչը նշանակում է, որ մենք դեռ այդքան էլ զգայուն չենք բռնության հանդեպ, և անկախ բոլոր պատճառներից` հստակ «ոչ» չենք ասում երևույթին։ 

Նշենք, որ մարտի 5-ին, Գյումրիում դաժան ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս` 13–ամյա դուստրը. կինը մահացել է, իսկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքից հետո ձերբակալվել է 28-ամյա մի տղամարդ, որը, պարզվել է, կնոջ ընկերն է եղել։

Ըստ թեմայի

Գյումրիում ծեծված 13–ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է
Գյումրու դեպքը մտահոգել է խորհրդարանականներին. պատգամավորները՝ ընտանեկան բռնության մասին
Տեղին է կանանց իրավունքների բարձրաձայնումը. ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են կանանց
թեգերը:
Օրենք, Կին, սեռական բռնություն, Բռնություն

Գլխավոր թեմաներ