13:07 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66

Կանաչապատման միջոցները կրճատվել են, բայց ոռոգման ցանցը չի բարելավվել. Խաժակյանի փաստերը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
122 0 0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանի կանաչապատման և ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներում տեղի գտած թերակատարումներին։

 

Խաժակյան. «Երևանի ոռոգման ցանցի կառուցապատման ոլորտում եղել է բարձիթողի վիճակ»

Տեղեկատվության համաձայն` քաղաքային իշխանությունները սկզբում 35 տոկոսով կրճատեցին Երևանի կանաչապատման ծախսերը։ Նախապես նախատեսված էր 154 մլն դրամի աշխատանք կատարել, իսկ հետո նախատեսված գումարն ավելացվել էր մինչև 177 մլն դրամ, սակայն կատարվել է աշխատանքների ընդամենը 28,2 տոկոսը։ Փաստացի ոռոգման ցանցի կառուցումը թերակատարվել է 71,8 տոկոսով։

Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ` հիմա քննարկվում է 2019թ.–ի բյուջեի կատարողականը, և մի քանի օր անց ավագանին պետք է նիստով հաստատի դա։ Ըստ Խաժակյանի` տեսանելի է, որ զգալի թերակատարումներ կան, և նա հենց առանձնացրել է ոռոգման ցանցի մասով տեղի ունեցած թերակատարումը, որը կազմել է ավելի քան70 տոկոս։

«Սա կարևոր է այն առումով, որ երբ մենք քննադատում էինք, որ կանաչապատման միջոցները բյուջեում կրճատվել են, իրենք ասում էին, թե դրանք ուղղելու են ոռոգման ծախսերին, քանի որ անիմաստ է կանաչապատել, եթե չկա ոռոգման ցանց։ Մենք այդտեղ էլ ունեինք որոշակի վերապահումներ, բայցևայնպես սպասում էինք ոռոգման ցանցի հիմնանորոգմանն ու ընդլայնմանը։ Բայց հիմա տեսնում ենք, որ նախատեսված միջոցներից այդ նպատակով ծախսվել է մոտ 30 տոկոսը, այսինքն` տեղի է ունեցել ակնհայտ ու զգալի թերակատարում»,– նշում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Դավիթ Խաժակյանը նախազգուշացնում է` շուտով կրկին ամառ է գալու, և ականատես ենք լինելու հեկտարներով կանաչապատ տարածքների այրվելուն, որովհետև այն կանաչ զանգվածը, որը պետք է ջրվեր և ամռան տապին դիմակայեր, չորանալու է։

Հանրապետության հրապարակն ազատում են անհատ փոխադրողներից, նրանք չեն հանձնվում. տեսանյութ

«Ի սկզբանե այս ամենը ենթադրում էր քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների համապատասխան աշխատանքը` և՛ կանաչապատման վարչության, և՛ շինբարեկարգման վարչության կողմից, իսկ այդ ամենի համակարգման պատասխանատուն հենց քաղաքապետն է։ Այսինքն` Հայկ Մարությանը տարվա ընթացքում պետք է հետևեր, թե որ աշխատանքներն են կատարվել, որտեղ կան խնդիրներ, ինչն է դանդաղելու պատճառը, և ըստ այդմ տար համապատասխան հրահանգներ, սակայն եղել է բարձիթողի վիճակ»,– նշում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը։

Երևանում կդադարեն կռացած երթևեկել. ինչպես է աշխատելու տրանսպորտային նոր համակարգը

Դավիթ Խաժակյանի հավաստմամբ` տարբեր հարցերի վերաբերյալ եղել են այնպիսի թերակատարումներ, որոնք երբևէ չեն գրանցվել Երևանի պատմության մեջ, և 2019թ.–ի բյուջեն թերակատարվել է ավելի շատ, քան նախորդ տարվա բյուջեն, երբ մի քանի ամիս շարունակ եղել է անցումային ընտրական շրջան։ Ըստ Խաժակյանի` ցուցանիշը գերազանցվել է թերակատարման ծավալով, մրցույթներ չեն հայտարարվել, և նախատեսված աշխատանքների էական մասը պարզապես չի կատարվել։ 

Ըստ թեմայի

Երևանի փողոցները կմաքրեն փոշեկուլներով. տեսանյութ
Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՀՔԾ
Թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը
թեգերը:
Երևան, Երևանի քաղաքապետարան, Հայկ Մարության, Դավիթ Խաժակյան

Գլխավոր թեմաներ