00:04 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

Չեղարկելու կամ հետաձգելու համար 2 գործոն կա. Միքայելյանը` հանրաքվեի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Քաղաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին նախանշված սահմանադրական հանրաքվեի հնարավոր չեղարկման կամ հետաձգման հարցին։

Միքայելյան. «Հանրաքվեի չեղարկման կամ հետաձգման ռիսկն այս պահին պահպանվում է»

Հրանտ Միքայելյանը չի բացառում հանրաքվեի չեղարկման տարբերակը, որովհետև նրա կարծիքով` իրադարձությունների այդպիսի հանգուցալուծման երկու հնարավոր գործոն կա։

«Մեկն այն է, որ եթե վարակն իսկապես սկսի արագ տարածվել, ապա մտավախությունները հասարակության մեջ նույնպես կմեծանան։ Մարդիկ ուղղակի կպահանջեն, որ չեղարկվի հանրաքվեն` վախենալով, որ այն կարող է նպաստել վարակի տարածմանը»,– նշում է քաղաքագետը։

Միքայելյանը մատնանշում է նաև երկրորդ գործոնը, ըստ որի` եթե անգամ վարակն արագ չտարածվի, բայց իշխանությունը համարի, որ մարդկանց մասնակցության խնդիր կա ու չեն կարողանալու ապահովել 650 հազար «կողմ» քվե, ապա այդ դեպքում նույնպես չի բացառվում, որ հանրաքվեն կարող է չեղարկվել։

«Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին մենք իմացանք մի փոքր ուշ։ Հիմա այս ֆոնին ավելանում է նաև բոյկոտի քարոզը, դրան գումարվում են մարդկանց մասնակցության վերաբերյալ նոր մտավախությունները։ Սոցհարցումները, որոնք մեզ կտային հստակ պատկերը, դեռ չեն արվել։ Չնայած այդ հանգամանքին`հանրաքվեի չեղարկման կամ ավելի շուտ որոշ ժամանակով հետաձգելու ռիսկն այս պահին պահպանվում է»,– նշում է քաղաքագետը։

Միքայելյանի դիտարկմամբ` թեև հիմա մարզերում իշխանությունը կարողանում է հավաքներ կազմակերպել ու շատ մարդկանց մասնակցություն ապահովել, սակայն հանրաքվեի բուն օրվան ընդառաջ էպիդեմիոլոգիական իրավիճակն իր հերթին կարող է որոշակի ազդեցություն ունենալ, հետևաբար մեկ շաբաթ անց, երբ դրությունն ավելի պարզ կլինի, իշխանությունները, ըստ Միքայելյանի, անպայման կկայացնեն համապատասխան որոշում։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք հաստատվեց։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նախատեսված է ապրիլի 5-ին։

Ըստ թեմայի

Ինչպես են ապրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները, ով է նրանց կերակրում
Կորոնավիրուսի կասկածանքով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի
Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է
թեգերը:
Հրանտ Միքայելյան (քաղաքագետ), հանրաքվե, Հայաստան

Գլխավոր թեմաներ