22:57 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72

Որն է կորոնավիրուսի պատճառով սպասվելիք ճգնաժամի առանձնահատկությունը, ու ինչ կարելի է անել

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)
367 0 0

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե կորոնավիրուսի հետ կապված կանխարգելիչ միջոցառումների պարագայում վարակն ինչ ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա։

Քթոյան. «Ի տարբերություն 2008թ.–ի ճգնաժամի` ՀՀ այսօր ավելի պաշտպանված է»

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը համոզված է, որ ոչ ոք այս պահին չի կարող ճշգրիտ նշել վնասի չափը, որովհետև հայտնի չէ, թե որքան կարող է այս ամենը շարունակվել։ Բացի այդ, մենք առաջին անգամ ունենք այնպիսի իրավիճակ, որը կապված է համավարակով պայմանավորված գոլաբալ ճգնաժամի հետ։ 

«Պանդեմիայի առանձնահատկությունն այն է, որ եթե սովորական դեպքերում կան գործիքներ, որոնք կիրառվել են արդեն տարբեր ճգնաժամերի ընթացքում և կարող են պատկերացում տալ իրավիճակի վերաբերյալ, ապա կորոնավիրուսի դեպքում նման բան չենք կարող ասել։ Երկրները փորձում են ինչ–որ կերպ մեղմել իրավիճակը։ Օրինակ` ԱՄՆ–ն իրականացնում է էժան փողի քաղաքականություն, ինչն օգնել է 2008թ.–ին։ Ճգնաժամն առաջանում է այն պատճառով, որ մարդիկ կամ քիչ են ծախսում, կամ փող չունեն, որ ծախսեն։ Դրա համար էլ պետությունը փողն էժանացնում է, որպեսզի մարդկանց ձեռքին միջոցներ լինեն ծախսեր կատարելու համար»,– նշում է տնտեսագետը։  

Արմեն Քթոյանի դիտարկմամբ` հիմա, երբ շատերը տնից դուրս չեն գալու, չեն աշխատելու և ընդհանրապես չեն ծախսելու, արդեն այլ բնույթի խնդիր է, որի մասին ավելի հստակ կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ համավարակը, որպես այդպիսին, արդեն վերջանա։ Խոսելով համատարած խուճապի հավանականության մասին` Արմեն Քթոյանը նշում է, որ նման երևույթ արդեն իսկ պետք է առաջացած լիներ։ 

Թրամփի բժիշկը բացատրել է՝ ինչու չպետք է նախագահը կորոնավիրուսի թեստ անցնի

«Վարակվածների վերաբերյալ ինֆորմացիան շարունակաբար թարմացվում է, նրանց քանակի ավելացման առումով որոշակի խուճապ իհարկե առաջացել է, բայց եթե դա չի հանգեցրել խանութներում ապրանքների սպառման քաոտիկ ու աժիոտաժային վիճակի, ու եթե դրությունը պահպանվի այս տեմպերով, ուրեմն նման բան չի լինի նաև առաջիկայում։ Թեև ռիսկեր կան, ու այդ առումով կարող է առաջանալ պարենային անվտանգության խնդիր, սակայն այդ հարցը մեծապես կախված է նրանից, թե ինչ պաշարներ ունեն շուկաների հիմնական խաղացողները»,– նշում է տնտեսագետը։ 

Քթոյանի կարծիքով` մեր երկրում պարենամթերքի պահանջարկի թռիչքային ավելացումը կարելի է շատ արագ փոխհատուցել որոշակի խողովակներով ապրանքներ բերելու միջոցով։ Ըստ տնտեսագետի` ապրանքը կա, բայց ուղղակի առաջանում են լոգիստիկական խնդիրներ։ Եթե ապրանքը կա, կարելի է միշտ հաղթահարել արտակարգ իրավիճակը։ 

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հայտնաբերվել. հիվանդները դարձան 15–ը

«Երբ այս վիճակը համեմատում են տարիներ առաջ գրանցված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ ու ասում, որ Հայաստանն արձանագրեց բավական մեծ անկում, դա պայմանավորված է ոչ այնքան տնտեսության թերզարգացած լինելու հանգամանքով, որքան տնտեսական կառուցվածքի խոցելիությամբ, որովհետև դու կարող ես զարգացած չլինել, սակայն մեծ կախում չունենալ միջազգային շուկաներից այն ուղղություններով, որոնք ժամանակին ստացան ամենամեծ հարվածը»,– նշում է տնտեսագետը։

Արմեն Քթոյանի գնահատմամբ` խնդիրն այն է, թե որքանով է դիվերսիֆիկացված տնտեսությունը, և եթե ներկայիս իրավիճակը համեմատենք 2008թ.–ի հետ, չարժե ասել, որ կա էական տարբերություն, բայց այսօր Հայաստանն ունի տնտեսական այնպիսի համակարգում, որի պայմաններում առկա են մի քանի գործոններ, որոնց շնորհիվ մեր պետություն ավելի պաշտպանված է։ Օրինակ` մրցակցային միջավայրն ավելի նպաստավոր է, գնաճային ֆոնը մի քիչ ավելի թույլ է ընդգծված։

«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը

թեմա:
Կորոնավիրուսը Չինաստանում և աշխարհում (804)

Ըստ թեմայի

Ամերիկա չէ, բայց էլի վատ չէ. Հայաստանի պարտատոմսերը դրսում դիմակայում են կորոնավիրուսին
Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. օգտակար խորհուրդներ
Կառավարությունում կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցությունը բուռն է անցել. Սինանյան
թեգերը:
Ճգնաժամ, տնտեսություն, կորոնավիրուս, Արմեն Քթոյան

Գլխավոր թեմաներ