00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Քեյան. «Գծատերերին պետք է հարկային արտոնություններ տալ»

© Sputnik / Tigran HakobyanТигран Кеян
Тигран Кеян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
 «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում քաղաքային տրանսպորտի խնդրին, մասնավորապես, գծատերերի ու վարորդների փոխհարաբերություններին։
Քեյան. «Պետք է գծատերերին տալ հարկային արտոնություններ, որ վարորդներից չգանձեն նախատեսված գումարը»

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի դիտարկմամբ` երթուղիները սպասարկում են լիցենզավորված ընկերությունները, հետևաբար ճիշտ կլինի, որ նրանք հարկային արտոնություններ ստանալու նպատակով դիմեն քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում գործող պարետատանը։

Խորհուրդներ հանրային տրանսպորտից օգտվելու համար - Sputnik Արմենիա
Ինչ պետք է անել հանրային տրանսպորտից օգտվելիս․ օգտակար խորհուրդներ

«Ճիշտ է՝ վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ պետությունն ունի մի շարք խնդիրներ, մասնավորապես սոցիալական հարցեր լուծելու առումով, բայց գործադիրին կարող են դիմել նաև ուղևորափոխադրումներին առնչվող խնդրով, որպեսզի այս ընթացքում նախատեսվեն հարկման այլ պայմաններ կամ սահմանվեն արտոնություններ։ Այժմ ուղևորափոխադրումների մասով վճարվում է պետական տուրք, որը հաշվառվում է տրասպորտային միջոցների թվաքանակով և դրանցում եղած նստատեղերի քանակով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Քեյանն առաջարկում է ուղևորափոխադրումների համար հարկման մասով փոխզիջումային տարբերակ գտնել և որոշ ժամանակով գծատերերին հարկային արտոնություններ տալ, որպեսզի նրանք շարունակեն իրենց բիզնեսն ու վարորդներից նախատեսված գումարները չգանձեն։

Ոստիկանությունը հորդորում է սահմանված քանակից ավել ուղևորներ չտեղափոխել. տեսանյութ

Նրա կարծիքով` վարորդների աշխատանքը շատ ծանր է, հետևաբար նրանց նույնպես պետք է ներառել սոցիալական այն խմբում, որի ներկայացուցիչներին պետությունն արտակարգ դրության պայմաններում նախատեսում է հատկացնել աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճարներ։ Վարորդները նույնպես վտանգում են իրենց կյանքը, և այդ առումով նրանց աշխատանքն, ըստ Քեյանի, նույնպես հերոսություն է, ինչպես և առողջապահության համակարգի աշխատողներինը։

Երևանի քաղաքապետարանն ախտահանում է քաղաքային տրանսպորտը. տեսանյութ

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման և արտակարգ դրության պայմաններում թույլատրվում է տեղափոխել միայն հասարակական տրանսպորտում եղած նստատեղերի քանակով ուղևորների, ինչը դժվարին կացության մեջ է դրել վարորդներին և գծատերերին, քանի որ, նրանց խոսքով՝ սահմանափակ թվով ուղևորափոխադրումներից հնարավոր չէ շահույթ ստանալ:

   

 

Լրահոս
0