10:50 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56

Թումասյան. «Անհրաժեշտ է, որ գործատուները ցուցաբերեն սոցիալական պատասխանատվություն»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում (310)
84 0 0

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքների պաշտպանության խնդրին։

Թումասյան. «Անհրաժեշտ է, որ գործատուները ցուցաբերեն սոցիալական պատասխանատվություն»

Էդուարդ Թումասյանը վկայակոչում է իրենց կազմակերպության հայտարարությունը, որով իրենք միջնորդել են գործատուներին, որպեսզի ըմբռնումով մոտենան և օբյեկտիվ պատճառով աշխատանքի դուրս չեկողներին զիջեն աշխատավարձը, համարեն հարկադիր պարապուրդ և վճարեն 2/3-րդի չափով, իսկ ժամավճարով աշխատողներին վճարեն գոնե 50 տոկոսի չափով, որպեսզի աշխատավարձը պակաս չլինի նվազագույն աշխատավարձի չափից։ 

«Անհրաժեշտ է, որ գործատուները ցուցաբերեն սոցիալական պատասխանատվություն իրենց աշխատողների նկատմամբ։ Ճիշտ է, դա հարվածում է բիզնեսին, բայց դա ժամանակավոր երևույթ է. կարևորն այն է, որ աշխատատեղեր չկորցնենք»,– նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։ 

Էդուարդ Թումասյանի փոխանցմամբ` իրենց մասնագետները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատում են օրենսդրական նոր փաթեթի վրա, որպեսզի նախագիծը ներառի հարկադիր պարապուրդի պայմաններում մարդկանց վարձատրելու հնարավորությունը։ Ըստ նրա` կան բիզնեսներ, որոնց ներկայացուցիչները կարող են ընդհանրապես աշխատավարձը չպահել և վճարել ամբողջությամբ, ինչը միանշանակ ողջունելի է։ 

Վերին Լարսում մնացած ՀՀ քաղաքացիներին թույլ կտան հասնել Հայաստան

«Օրնեսդրության համաձայն` հարկադիր պարապուրդի դեպքում պետք է լինի աշխատավարձի 2/3–րդի չափով վարձատրություն։ Օրինակ` շատ լավ քայլ կատարվեց հանքարդյունաբերության արհմիության կողմից։ Գործատուների հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ նրանք, ովքեր աշխատանքի գալիս են իրենց մեքենաներով, վճարվեն 100 տոկոսի չափով, իսկ մյուսները վարձատրվեն 2-3–րդով, որպեսզի չկորցնեն աշխատատեղերը»,– նշում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։ 

Թումասյանը տարանջատում է պետական և մասնավոր սեկտորների աշխատողներին։ Պետական հիմնարկների աշխատողներն անխոս պետք է հարկադիր պարապուրդի ժամանակ վարձատրվեն։ Օրինակ` ուսուցիչների դեպքում բյուջետային փոխանցումները պարտադիր են, բայց մասնավոր ձեռնարկություններում սեփականատերերը կարող են հաստիքները կրճատել։ Հենց այդ նպատակով էլ մշակվում է վերոհիշյալ օրենսդրական փաթեթը, որպեսզի հարկադիր պարապուրդի հանգամանքն անխտիր տարածվի բոլոր գործատուների, բոլոր կազմակերպությունների վրա, որպեսզի իրավիճակից բխող հետևանքները մեղմվեն։ 

Երբ պետական ծառայողը մնում է տանը. ՍԴ աշխատակազմի ղեկավարը «Երևանի սիրուն աղջիկ» է երգում

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում (310)

Ըստ թեմայի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում ավելացավ 24–ով. նոր տվյալներ
Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ․ նախարարը նոր մանրամասներ է հայտնել
Ավինյանը սահմանել է այն անձանց ցանկը, որոնց թույլատրվում է թաղման մասնակցել
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, աշխատավարձ, աշխատատեղ, աշխատանք, գործարար

Գլխավոր թեմաներ