01:05 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56

ՏՄՊՊ հանձնաժողովը մատնված է անգործության. տնտեսագետը՝ բենզինի շուկայի մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում բենզինի գնանկման խնդրին, այդ երևույթի տնտեսական բաղադրիչին և այն գործոններին, որոնք հանգեցրել են գների որոշակի նվազման։

Պարսյան. «Մեր շուկայում դարձյալ լուրջ խնդիր է մենաշնորհների գործունեությունը»

Սուրեն Պարսյանի դիտարկմամբ` խնդիրի վերաբերյալ կան ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ։ Նախ՝ տնտեսագետը նշում է այն հանգամանքը, որ համաշխարհային շուկայում նավթի գները նվազել են, սակայն մեր պարագայում բենզինի գնագոյացման մեջ նավթի գնի տեսակարար կշիռը բավականին փոքր է՝ տարբեր ժամանակներում հաշվարկվել է 5,7 տոկոսի սահմաններում։

«Իսկ սուբյեկտիվ կողմը բացատրվում է պահանջարկի իջեցմամբ, ինչը բխում է նաև Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից։ Շատ կարևոր է այն, որ մեր շուկայում դարձյալ լուրջ խնդիր է մենաշնորհների գործունեությունը։ Այստեղ գործում են երեք տնտեսվարող սուբյեկտներ, որոնք 2019թ.–ի ցուցանիշների համաձայն զբաղեցնում են վառելիքի ողջ շուկան»,– նշում է տնտեսագետը։

Սուրեն Պարսյանի կարծիքով` գների իջեցումը խոսում է այն մասին, որ հայաստանյան վառելիքի շուկայում կա հակամրցակցային համաձայնության ռիսկ։ Ըստ նրա`չէր կարող պատահել մի իրավիճակ, երբ միաժամանակ երեք տնտեսվարողի մոտ տեղի ունենար գների փոփոխություն։ Նման պարագայում ինչպես գների բարձրացումը, այնպես էլ նվազումը պետք է մտահոգի մեր բնակչությանը, կառավարությանն ու հատկապես տնտեսական մրցակցության պահպանության պետական հանձնաժողովին։ Վերջինս, ըստ Պարսյանի, այս օրերին մատնված է անգործության, որովհետև հաշվի չի առնում այս գործընթացները, չի գնահատում ռիսկերը։

«Զուտ դիտարկումներով հարցը չի լուծվելու, և մենք ավելի կտրուկ քայլերի պետք է գնանք, ինչի այլընտրանքն ուղղակի չունենք։ Արտակարգ դրության պայմաններում չենք կարող խոսել տնտեսական ակտիվության ցուցիչի մասին։ Մեր օրերի հիմնական խնդիրն է ազգաբնակչության մեկուսացման ապահովումը, մինչդեռ տնտեսական ակտիվությունը ենթադրում է մարդկանց շփում»,– նշում է տնտեսագետը։

Գներն իջե՞լ են, թե՞ բարձրացել. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է սննդամթերքի շուկայի մասին

Սուրեն Պարսյանի համոզմամբ` այս իրավիճակում պետությունը պետք է ուսումնասիրի նույնիսկ գին սահմանելու հնարավորությունը, որպեսզի շուկայի կտրուկ տատանումներ տեղի չունենան, որովհետև ցածր գնի պայմաններում շուկայից դուրս են մղվելու փոքր ու միջին բենզալցակայանների տերերը։ Արդյունքում՝ վերոհիշյալ երեք խոշոր տնտեսվարողները կտիրապետեն ոչ միայն մեծածախ շուկային, այլև մանրածախ շուկայի մեծ մասին։ Նրանք, ըստ տնտեսագետի, խնդրին նայելու են իրենց նեղ անձնական շահերի տեսանկյունից։      

Ըստ թեմայի

Ցեմենտի հայաստանյան արտադրությունը դարձյալ վտանգված է. Իրանում գինն անբնական ընկել է
Ալկոգելի գինը չի բարձրացել և նույնիսկ կնվազի. ՏՄՊՊՀ
Մարմնավաճառները Հայաստանում վարակից չեն վախենում… դեռ չեն վախենում
թեգերը:
Հայաստան, գին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), բենզալցակայան, բենզին

Գլխավոր թեմաներ