00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Օպերատիվ շտաբն Արցախում ամբողջությամբ վերահսկում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

© Sputnik / Hayk PetrosyanТигран Абраамян
Тигран Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե Արցախի իշխանություններն ինչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում կորոնավիրուսի դեմ։ 
Աբրահամյան. «Օպերատիվ շտաբն Արցախում կորոնավիրուսի առթիվ ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»

Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ` մարտի 31-ին նախանշված համապետական ընտրությունների առթիվ բոլոր դիտորդներն Արցախ ժամանելուց առաջ նախապես պարտադիր թեստավորվելու են, ինչն ընտրությունների պարագայում ամենակարևոր քայլերից մեկն է։ 

«Արցախի ԿԸՀ–ն արդեն իսկ երկու հայտարարությամբ ներկայացրել է Առողջապահության նախարարության հետ իրականացվող համալիր միջոցառումները, որոնք ենթադրում են քայլեր և՛ ընտրատեղամասերում, և՛ դրանցից դուրս։ Այսինքն` կլինեն պաշտպանիչ միջոցներ, ձեռնոցներ, դիմակներ, ախտահանիչ իրեր, պետք է ապահովվի նաև ընտրատեղամասերում հոսքերի կարգավորման խնդիրը։ Կա նաև միջոցառումների կոնկրետ ցանկ` կապված տեղամասերի և քվեարկության օրվա հետ։ Ընտրություններից մի քանի օր առաջ ԿԸՀ–ն Առողջապահության նախարարության հետ իրականացվող աշխատանքների ցանկը շատ ավելի ծավալուն կերպով կներկայացնի հանրությանը»,– նշում է Արցախի նախագահի խորհրդականը։

Աբրահամյանի տեղեկացմամբ` երկրորդ ուղղությունն առնչվում է անցակետերին։ Այս պահին գործում է չորս անցակետ։ Դաշտային ճանապարհները, որոնք Հայաստանը կապում են Արցախի հետ, հիմնականում փակված են, որպեսզի հոսքերն ավելի վերահսկելի լինեն։ Անցակետերում պարտադիր իրականացվում է մարդկանց ջերմաչափում։ Նրանք, ովքեր ունենում են նույնիսկ նվազագույն ախտանիշներ, մեկուսացվում կամ ինքնամեկուսացվում են մինչև անհրաժեշտ ընթացակարգերի իրականացումը։ Այդուհանդերձ, այս պահին, ըստ Աբրահամյանի, Արցախի բուժհաստատություններում մեկուսացված անձինք չկան։ 

Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստ կհանձնեն

Председатель ЦИК Карабаха Србуи Арзуманян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
38 երկրների 140 դիտորդներ ցանկացել են Արցախում հետևել ընտրություններին․ արդյոք բոլորը կգան

«Իսկ արտասահմանում գտնվող մեր հայրենակիցները, որոնք տարբեր պատճառներով ժամանել են Արցախ, օրինակ՝ ուսանողներն ու գործուղման մեջ գտնված անձինք, ժամանելուց հետո անցնում են բուժզննում կամ էլ ապահովության համար 14 օր ինքնամեկուսանում են։ Ախտանիշների առկայության դեպքում նրանք կմեկուսացվեն դրա համար նախատեսված առողջապահական հիմնարկում»,–նշում է Արցախի նախագահի խորհրդականը։ 

Արցախի նախագահի փոխանցմամբ` երրորդ ուղղությունն ընդգրկում է պետական կառավարման մարմինների կողմից իրականացվող աշխատանքները և՛ համակարգերի ներսում, և՛ նրանց մատուցած ծառայությունների մասով։

Արցախում բոլոր մարզամշակութային միջոցառումները սահմանափակված են։ Տևական ժամանակ է, ինչ ուսումնական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման, իսկ կառավարությունն իր ծառայությունները հիմնականում մատուցում է օլյան ռեժիմով։ Վարչական կենտրոններն ու համայնքապետարաններն իրականացնում են նախանշված աշխատանքներ` սկսած իրազեկումից, վերջացրած հակահամաճարակային միջոցառումներով։ 

Օպերատիվ շտաբն, ըստ Աբրահամյանի, վերահսկում է իրավիճակը, և եթե լինում է անհրաժեշտություն, ապա միջոցառումներն ավելի են ուժեղացվում։

Ուժային կառույցներն ու առողջապահական համակարգը գործում են զգոնության բարձր աստիճանով, և աշխատանքներն իրականացնում են շուրջօրյա գրաֆիկով։ Ամեն օր օպերատիվ շտաբի աշխատանքների արդյունքները ներկայացվում են հանրությանը։

Արցախում ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման մարմինների գործունեությունը

Լրահոս
0