00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ե՞րբ կկայանա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

© Sputnik / Asatur YesayantsАкоп Казанчян
Акоп Казанчян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կորոնավիրուսով պայմանավորված թատերական կյանքի հարաբերական պասիվության, «Արտավազդ» մրցանակաբաշխության ճակատագրի և առցանց ներկայացումների մասին։

Ե՞րբ կկայանա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի փոխանցմամբ` մի կողմից շատ տխուր է, որ մասնագիտական տոնը համընկավ այս իրավիճակի հետ, փորձեր չեն արվում, ներկայացումներ չեն կայանում, մարդիկ թատրոն չեն հաճախում, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ խնդիրը միայն մեզ չի առնչվում, վարակը հարվածել է բոլորին, և ամբողջ աշխարհն է տառապում դրանից, հետևաբար անհրաժեշտ է համատեղել ջանքերն ու անել ամեն ինչ, որպեսզի կանխվի համաճարակի տարածումը։
Скриншот с видео онлайн спектакля кукольного театра имени Степана Алиханяна в Гюмри во время карантина - Sputnik Արմենիա
Հեռահար ներկայացում՝ «լեփ–լեցուն դահլիճով». Գյումրու տիկնիկային թատրոնն օգնեց «մնալ տանը»

Անդրադառնալով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը՝ Ղազանչյանը նշեց, որ այդ կարևոր միջոցառումը թեև ավելի ուշ, բայց այնպայման կկայանա, որը օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կնշվի անհամեմատ մեծ շուքով։ 

«Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին, որ աջակցեց, որպեսզի միջոցառումը կազմակերպվի հնարավորինս շքեղ, քանի որ այս տարի նաև «Արտավազդ» մրցանակաբաշխության 20-ամյակն է, և մենք ուզում ենք այն անցկացնել շատ ճոխ պայմաններում։ Հիշում եմ մեկնարկը, որը կայացավ մեր միության փոքրիկ դահլիճում, մինչդեռ այսօր այն ամենագլխավոր թատերական իրադարձությունն է»,– առթիվ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Ղազանչյանի տեղեկացմամբ` բոլոր այն թատրոնները, որոնք ներկայացրել էին իրենց ներկայացումները, անհամբերությամբ սպասում են արդյունքներին։ Փորձագետների խումբը դիտել է դրանց 99 տոկոսը՝ ավելի քան 40 ներկայացում։ 

«Քվեարկության անցած ներկայացումների ցանկը չենք հրապարակում, որովհետև պետք է դիտենք ևս չորս ներկայացում։ Ցավոք, այս իրավիճակի պատճառով չհասցրինք, սակայն կասկած չունեմ, որ մոտ ապագայում դրանք էլ կդիտենք և կկազմակերպենք մրցանակաբաշխությունը։ Մենք պատրաստ ենք, տեխնիկապես ամեն ինչ պատրաստ է, արձանիկները պատրաստված են։ Սպասում ենք պատեհ ժամանակի»,– նշեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը։

Здание драматического театра име Сундукяна. Архивное фото - Sputnik Արմենիա
Փլուզվել է Սունդուկյանի թատրոնի ձմեռային այգի տանող մի քանի տոննա կշռող աստիճանավանդակը

Ղազանչյանը խոսեց նաև առցանց ներկայացումների դրական կողմի մասին։ Ըստ նրա` թեև թատրոնը կենդանի արվեստ է և կարևոր է հանդիսատեսի անմիջական ներկայությունը դահլիճում, նրա կապը դերասանների հետ, բայցևայնպես, ելնելով առկա իրավիճակից կարելի է ողջունել նման նախաձեռնությունը, որովհետև իսկապես երբեմն մատուցվում են լավ նկարահանված առցանց ներկայացումներ։ Ղազանչյանի համոզմամբ` պետք է պրոֆեսիոնալ կերպով մոտենալ գործին և միշտ հիշեցնել, որ թատրոնը կա։ Օրինակ` Պարոնյանի անվան թատրոնի վերջին ներկայացումն ունեցել է ավելի քան 2000 դիտում։ 

Այդուհանդերձ թատերական գործիչների միության նախագահը կարծում է, որ երևույթը ժամանակավոր բնույթ է կրում, և իր համար նկարահանված ներկայացումները զուտ արխիվային նյութեր են։

Նշեն, որ այսօր թատերական աշխարհը նշում է Թատրոնի համաշխարհային օրը։

Լրահոս
0