03:34 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

PR քա՞յլ, թե՞ մտահոգություն. ինչո՞ւ է վարչապետը սկսել զանգել քաղաքացիներին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանն ու քաղաքացիների հետ նրա ինտերակտիվ հաղորդակցության արդյունավետության հարցին։

Հակոբյան. «Հարցեր լուծելու առումով` վարչապետի քայլը կունանա նվազագույն նշանակություն»

Արդեն 2 օր է` վարչապետն իր աշխատավայրից պատահական հեռախոսազանգերի միջոցով հաղորդակցվում է քաղաքացիների հետ, հետաքրքրվում նրանց սոցիալական վիճակով, հոգեվիճակով` կապված վարակի ու դրա հետևանքով առաջացած սոցիալական լարված իրադրության հետ։ 

«Մալադեց, Նիկոլ ջան». թոշակառու կինն ուրախացավ Փաշինյանի զանգից

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` վարչապետն ընկալում է, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակում մարդիկ բավականին մտահոգված են ոչ միայն բուն առողջապահական խնդիրներով, այլ նաև սկսում են աստիճանաբար սոցիալ տնտեսական տեսանկյունից իրենց անպաշտպան զգալ։ Ընդ որում` այդ սոցիալական խնդիրները հաճախակի բարձրաձայնում են նաև ԱԺ պատգամավորները` մատնանշելով հենց քաղաքացիների նամակները։ 

«Քանի որ անմիջական շփումներն այժմ բացառված են, և շատ քիչ տարբերակներ են մնացել, որպեսզի ցույց տրվի, որ պետությունը մտահոգված է մարդկանց սոցիալ–տնտեսական վիճակով, հետևաբար, վարչապետը փորձում է նման ակցիաներով, նման գործիքակազմով ցույց տալ, որ ձեռքը պահում է իրադարձությունների զարկերակի վրա։ Այնպես որ, վարչապետի քայլը հիմնականում այս նպատակն ունի»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանը կարծում է, որ ուղղակի արդյունավետության և հարցեր լուծելու առումով, վարչապետի քայլը կունանա նվազագույն նշանակություն։

Ըստ նրա`սա PR քայլ է, որը միտված է նրան, որպեսզի ստեղծի համապատասխան տրամադրություններ, ինչ–որ չափով հանգստացնի բնակչությանը, որն աստիճանաբար, օր օրի, ժամ առ ժամ սկսում է հասկանալ, որ կորոնավիրուսի համաճարակի սոցիալ–տնտեսական հետևանքները կարող են շատ ավելի բարդ ու ծանր լինել, քան առողջապահական խնդիրները։

Կարո՞ղ եմ շուկա գնալ, կամ վզներիս խփեց կորոնավիրուսը. մարդիկ անկեղծացան Փաշինյանի հետ

«Ճիշտ է, հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացած է բուն առողջապահական բաղադրիչի վրա, բայց քանի որ զգալի է դառնում նաև սոցիալական գործոնը, ֆինանսական անորոշությունը` վարչապետը փորձում է համոզել մարդկանց, որ, այնուամենայնիվ, ամեն ինչ վերասկողության տակ է։ Իշխանությունը վարչապետի մոնիթորինգի կիրառմամբ ուզում է հասկանալ, թե ինչն է մտահոգում բնակչությանը և դրանով իսկ մեսիջ է հղվում հասարակությանը, որ մոնիթորինգի արդյունքները հետագայում հաշվի կառնվեն որոշումներ կայացնելու ժամանակ»,– նշում է քաղտեխնոլոգը։

Հակոբյանի գնահատմամբ` այն հինգ փաթեթները, որոնք ընդունվեցին կառավարության կողմից, այնքան էլ միանշանակ չեն ընկալվում թե՛ բիզնեսի, թե՛ գործատուների, թե՛ հենց աշխատողների կողմից, ինչը նշանակում է, որ կան հարցեր, որոնք ապագայում շատ ավելի սուր են դրվելու։   

Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել. Փաշինյան

Ըստ թեմայի

Հայաստանում 2 ամսական երեխայի ու նրա մոր մոտ կորոնավիրուս է հաստատվել. Թորոսյան
Կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձածները պետք է թիրախում լինեն. վարչապետ
Որ մարզում կորոնավիրուսով վարակման քանի դեպք է գրանցվել. քարտեզը պատրաստ է
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս, զանգ, Նիկոլ Փաշինյան, Վիգեն Հակոբյան

Գլխավոր թեմաներ