15:43 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05

Նախապես պետք է մշակել Արցախի սահմանին իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (348)
105 0 0

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հարցին, թե կորոնավիրուսի խնդիրը կարո՞ղ է արդյոք թուլացնել դիմակայությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, առավել ևս, որ ներկայում բանակցություններ չեն ընթանում։

Պողոսյան. «Նախապես պետք է մշակել իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները»

Թևան Պողոսյանը նախընտրում է խոսել ոչ թե կոնկերտ հարցի վերաբերյալ և անել որոշակի ենթադրություններ, այլ առաջարկում է մշակել իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները և դրանից ելնելով` կատարել ճիշտ քայլեր ու գործողություններ։ 

«Պետք է պատրաստ լինենք զարգացումներին` հասկանալով, որ միջազգային հանրության համար առանց այդ էլ արցախյան խնդիրը համար մեկ հարցը չէր, և հիմա էլ ուշադրության կենտրոնից դուրս է մնալու, հետևաբար, մեր անվտանգության խնդիրները լուծելու հարցում մնում ենք միայնակ։ Հենց այդ պատճառով էլ պետք է նստենք ու հաշվարկենք բոլոր սցենարները` լավ, վատ և միջին, գուցե ընկալենք, որ ստեղծված իրավիճակը նույնիսկ հնարավորություն է մեզ համար ու շարժվենք առաջ»,– նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։     

Անդրադառնալով ԵԱՀԿ վերջին հայտարարությանը, որի համաձայն կազմակերպությունը կորոնավիրուսի առթիվ ժամանակավորապես դադարեցնում է մշտադիտարկումները շփման գծում, Թևան Պողոսյանը հռետորական հարցադրում է անում` «իսկ նախկինում մշտադիտարկումները որևէ արդյունք տվե՞լ են, որ մտահոգվենք դրանց բացակայությամբ»։ 

Մշտադիտարկում. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

Նա հիշեցնում է` մեկ անգամ չի եղել, որ ադրբեջանական կողմն իր դիտորդներին նույնիսկ չի ուղարկել շփման կետ, որտեղ իրականացվում էր մշտադիտարկում։ Եվ, առհասարակ, նա կարծում է, որ կողմերից երեքական դիտորդներն մեծ բան չեն կարող են անել սահմանի ամբողջ երկայնքով։

Պողոսյանը նշում է, որ նախկինում էլ, երբ կար այդ մոնիթորինգը, այն որևէ ազդեցություն չէր ունենում իրավիճակի վրա։ 

Նրա կարծիքով` եթե անգամ քննարկվի այն հարցը, որ մշտադիտարկումների թիվը պետք է ավելանա, ապա անհրաժեշտ է հասկանալ, թե դրա հետ մեկտեղ ինչ սանկցիաներ կկիրառվեն խախտումների դեպքում, և ինչ արդյունք կտան այդ սանկցիաները։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Չավուշօղլուի հանդիպումը Հայաստանին չի մտահոգել

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (348)

Ըստ թեմայի

«Իրականում». Ղարաբաղյան բանակցություններում հայերի նկատմամբ խաբուսիկ հնա՞րք են գործածում
Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը
Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը կդադարեցվի կորոնավիրուսի պատճառով
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Թևան Պողոսյան

Գլխավոր թեմաներ