02:45 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

Սեզոնային միգրանտներն ու կորոնավիրուսը. տնտեսագետը` Ռուսաստանից եկող փոխանցումների մասին

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
202 0 0

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ արտագնա միգրանտների տեղաշարժի սահմանափակումներն ու արտերկրա դրամական փոխանցումների կրճատումները մեր տնտեսության վրա։

Ավետիսյան. «Զգալիորեն նվազել են սեզանային միգրանտների դրամական փոխանցումները Ռուսաստանից»

Գաղտնիք չէ, որ մասնավորապես Ռուսաստանն արտաքին տնտեսական հարաբերությունների ոլորտում մեր հիմնական գործընկերն է, ինչը պայմանավորված է մի շարք կայուն ցուցանիշներով։ Ըստ այդմ` մեր արտահանման գրեթե քառորդ մասն ուղղվում է ռուսական շուկաներ, իսկ արտագնա աշխատանքային միգրանտների 70 տոկոսը նախընտրում է հենց Ռուսաստանի Դաշնությունը, մանավանդ ժամանակավոր միգրանտները։ Բացի դրանից, Հայաստան եկող արտասահմանյան դրամական փոխանցումների առյուծի բաժինը հենց Ռուսաստանից է։ 

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ`առկա է նաև այն մտահոգությունը, որ ապագայում կարող են լինել նաև սահմանափակումներ` կապված արտահանվող ապրանքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ, ինչը կառաջացնի լրացուցիչ դժվարություններ։ Մյուս մտահոգությունն  առնչվում է տրանսպորտային սահմանափակումներին, որոնք կառաջացնեն տրանսակցիոն բարդություններ նույն արտահանման ոլորտում տեղափոխման ծախսերի թանկացման առումով։

«Արտագնա միգրանտների տեղաշարժի սահմանափակումների պարագայում մենք արդեն իսկ ունենք առարկայական դժվարություններ, որովհետև այստեղ շատ կարևոր է ժամանակային հատվածը։ Միգրանտները սովորաբար սեզոնային աշխատանքներ կատարելու համար Ռուսաստան մեկնում են փետրվարին, այսինքն` նրանք արդեն իսկ պետք է մեկնած լինեին։ Սեզոնը սկսվել է, բայց նրանք այնտեղ չեն, և յուրաքանչյուր օրը կրճատում է նրանց աշխատանքային պլաններն ու ծրագրերը` չեղարկելով այն եկամուտները, որոնք ակնկալվում էին արտագնա աշխատանքից»,– նշում է տնտեսագետը։

Երևան–Մոսկվա–Երևան ուղղությամբ մի շարք չվերթեր են վերականգնվել

Թադևոս Ավետիսյանի համոզմամբ` նշված խնդիրն իր հետ անպայման կբերի Ռուսաստանից դրամական փոխանցումների էական նվազման։ Բացի դրանից, Ռուսաստանում կեցության իրավունք ստացած ՀՀ քաղաքացիների համար զգալի խնդիրներ են առաջացել հենց այդ երկրում առկա տնտեսական դժվարությունների պատճառով։ Նրանցից ակնկալվող աջակցությունը նույնպես կրճատվում է։

Հեռավար կրթության համար մարզերում առնվազն 21 000 սարքի կարիք կա

Տնտեսագետի կարծիքով` զգալիորեն տուժում է նաև տուրիզմը, որովհետև ամեն տարի Հայաստան են ժամանում մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ, և ոչ ոք չգիտի, թե որքան կարող են տևել տեղաշարժի հետ կապված սահմանափակումները։ Ըստ նրա` ժամանակային անորոշությունը թույլ չի տալիս հստակ հաշվարկել տնտեսվարող սուբյեկտների ճշգրիտ կորուստները, որոնք կարող են շարունակվել համաճարակի տևողության պատճառով։   

Ըստ թեմայի

Կորոնավիրուսից մահացել է ֆրանսիահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը
«Սա լավ նշան է». Մայր Աթոռում աղավնին աղոթքի ողջ ընթացքում նստել էր խաչի վրա. տեսանյութ
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները կշարունակեն մնալ ինքնամեկուսացման մեջ
թեգերը:
միգրացիա, միգրանտ, Ռուսաստան, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ