14:27 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05

«Լավ կլիներ, որ մեր քաղաքական ուժերը հետևեին Սերժ Սարգսյանի օրինակին». Բաղդասարյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
248 0 0

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արցախցիներին ուղղված հայտնի ուղերձին, որը հրապարակվել է նրա գրասենյակի ֆեյսբուքյան էջում։

Բաղդասարյան. «Լավ կլիներ, որ մեր քաղաքական ուժերը հետևեին Սերժ Սարգսյանի օրինակին»

Արմեն Բաղդասարյանը դրական է գնահատում Հայաստանի երրորդ նախագահի նախաձեռնությունն ու ուղերձի բովանդակությունը։

«Սերժ Սարգսյանն իր մեսիջով ընդգծում է, որ այս պահին շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց շուրջ պետք է համախմբվել։ Լավ կլիներ, որ Հայաստանի քաղաքական ուժերը հետևեին Սերժ Սարգսյանի օրինակին և ցուցաբերեին այդպիսի լուրջ մոտեցում»,– նշում է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է զուտ քաղաքական հարցին և այն ակնարկներին, թե ում պետք է ընտրել, ապա Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ դա ներքաղաքական խնդիր է և այդ հարցում որոշողն արցախցիներն են լինելու։ Այդուհանդերձ ուղերձն, ըստ քաղաքագետի, իր բովանդակությամբ կառուցողական է, միասնության ու այլ կարևոր հարցերի շուրջ համախմբվելու կոչ է պարունակում։

«Իմ կարծիքով` այս իրավիճակում ցանկալի է Արցախում համապետական ընտրություններ չանցկացնել, և խնդիրը միայն վարակի տարածումը չէ։ Կարելի է ինչ–որ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, բայց շատ ավելի կարևոր է այն, որ ընտրություններն իրենց մեջ վտանգ են պարունակում հետընտրական անցանկալի զարգացումների առումով։ Հետևաբար, հաշվի առնելով նաև այդ ռիսկերը, նախընտրելի է, որ հիմա Արցախում ընտրություններ չանցկացվեն»,– նշում է քաղաքագետը։ 

Արցախում նախընտրական տրամադրությունները փոխվում են. կորոնավիրուսը մտորելու առիթ է տալիս

Արմեն Բաղդասարյանի համոզմամբ` Սերժ Սարգսյանի ուղերձից ակնհայտ է դառնում, որ ՀՀ երրորդ նախագահն արցախցիներին կոչ է անում և հորդորում ընտրել Վիտալի Բալասանյանին։     

Թեև նա ընտրությունների ելքի վերաբերյալ քաղաքագետը կանխատեսումներ չի կարող անել, բայց վստահ է, որ ինչպիսին էլ լինեն արդյունքները, արցախցիներն այնքան ողջամտություն կունենան, որ հետընտրական առճակատման չեն գնա և բաժանարար ճեղքեր չեն ստեղծի այն հարցում, որտեղ դա պարզապես անթույլատրելի է։     

Հիշեցնենք, որ մարտի 31–ին Արցախում նախատեսված են համապետական ընտրություններ։

Ըստ թեմայի

Ով կշահի Արցախում համապետական ընտրությունները հետաձգելուց. քաղտեխնոլոգի կարծիքը
Արցախի սահմանին այս շաբաթ համեմատաբար քիչ են կրակել. 7 օր առաջնագծում
Նախապես պետք է մշակել Արցախի սահմանին իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները
թեգերը:
Սերժ Սարգսյան, Ընտրություններ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ