15:58 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05

Գրիգորյան. «Պենդերեցկին խոստովանեց, որ իր հոգու մի մասնիկը Հայաստանում է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր և հանրահայտ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտով Պենդերեցկու հանդիպման մասին։

Գրիգորյան. «Պենդերեցկին խոստովանել էր, որ իր հոգու մի մասնիկը Հայաստանում է»

Մարկ Գրիգորյանի կարծիքով` Պենդերեցկին գործող կոմպոզիտորներից ամենահայտնին էր, համենայնդեպս Եվրոպայում այդ կարծիքին հակառակվողներ չկային, և Պենդերեցիկին գնահատվում էր որպես համաշխարհային մեծություն։

«Անձամբ ինձ համար Պենդերեցկու «Չարչարանքներն ըստ Ղուկասի» ստեղծագործությունը իր և 21-րդ դարի երաժշտության գագաթնակետերից մեկն է, որովհետև նրան հաջողվեց ցույց տալ և՛ սարսափելի վիշտ, և՛ ցավ, և՛ ողբերգություն ու դրանք վերապրելու ձևը, տեսակետը»,– ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Գրիգորյանը հիշեց` իրենց հանդիպման ժամանակ կոմպոզիտորը պատմել է իր հայ տատի մասին ու ասել, որ տատիկի միջոցով յուրատեսակ զգացում է ունեցել Հայաստանի հանդեպ, ավելին` խոստովանել է, որ հոգու մի մասնիկը Հայաստանում է։

«Պենդերեցկին գրել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ստեղծագործություն` «Դավթի երրորդ սաղմոսը»։ Նա հաճախ էր գալիս Հայաստան, վերջին անգամ այստեղ էր 2019 թվականին և ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փոքր համերգ տվեց։ Արդեն երևում էր, որ տարիքով շատ մեծ է, ապրում էր ինքնուրույն, յուրահատուկ աշխարհում, կապերն իրականացնում էր կինը, որը նույնպես հայտնի, մեծ և լուրջ երաժշտական գործիչ է»,– նշեց նա։

Գրիգորյանն ափսոսում է, որ կոմպոզիտորի հետ հանդիպել է բավականին ուշ, բայց նշեց, որ հասցրել է նրան նվիրել «Մատյան ողբերգության» անգլերեն տարբերակը։ Կարծում է, որ եթե Պենդերեցկին կադացած լիներ ստեղծագործությունը, դրանից անպայման ինչ–որ բան դուրս կգար, որովհետև հոգևոր թեմատիկան եղել է աշխարհահռչակ կոմպոզիտորի երաժշտության հիմքը։

Հիշեցնենք` 86–ամյա Քշիշտով Պենդերեցիկին մահացավ մարտի 29–ին Լեհաստանի Կրակով քաղաքում։

Ըստ թեմայի

ՈւՀԱ-ի «Հայկական հավաքականն» իր հաղթանակը նվիրել է թիմի հանգուցյալ անդամ Հովիկի հիշատակին
«Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել են հաջորդ տարի մրցույթին մասնակցելու կանոնները
Հեռահար ներկայացում՝ «լեփ–լեցուն դահլիճով». Գյումրու տիկնիկային թատրոնն օգնեց «մնալ տանը»
թեգերը:
Քշիշտոֆ Պենդերեցկին, Մարկ Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ