14:56 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
334 0 0

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության ներկայացրած նախագծին, ըստ որի` գործադիրը ցանկանում է լրացումներ կատարել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում` հստակեցում մտցնելով մարդկանց տեղորոշման հարցում։ 

Հովհաննիսյան. «Մտահոգիչ է այն, որ կառավարության նախագծի առթիվ բացակայում են բողոքարկման մեխանիզմները»

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի համոզմամբ` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումների ու փոփոխությունների նախագիծը չափազանց մտահոգիչ է, թեև ըստ կառավարության կողմից նախատեսվող միջոցառումների՝ համակարգն ուղղված է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը, և դա արդարադատության նախարարի կարծիքով՝ պարտադիր և անհրաժեշտ միջոցառումների համակարգ է։

«Առաջին հայացքից նախագիծը Սահմանադրության հետ հակասության մեջ չէ, քանի որ սահմանադրական դրույթներին համապատասխան` իշխանությունն արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կարող է դիմել անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, սակայն այդ սահմանափակումը պետք է հանդիսանա որպես պետության ծայրահեղ միջոց, այսինքն՝ պետությունը մինչ այդ պետք է ձեռնարկած լինի բոլոր այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է համարում իրավաչափ նպատակի հասնելու համար»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Հովհաննիսյանի դիտարկմամբ`եթե մենք չենք առաջնորդվում պետության նպատակների ազնվության կանխավարկածով, եթե գտնում ենք, որ պետության նպատակներն այս առումով ազնիվ չեն, ապա ստանում ենք գորշ պատկեր, քանի որ այն մտահոգությունները, որ արտահայտեցին ԱԺ պատգամավորները նախագծի առթիվ և հարցեր ուղղեցին արդարադատության նախարարին, վերջինս դրանց հստակ պատասխաններ չտվեց, իսկ մի շարք կարևոր հարցերի պատասխաններ ընդհանրապես չհնչեցին։

Որևէ խոսակցություն չի ձայնագրվելու. ՀՀ արդարադատության նախարար

«Նախարարը չկարողացավ պատճառաբանել, թե, օրինակ, որքան է ապանձնավորված տվյալների պահպանման ժամկետը, որտեղ են պահպանվելու և ում կողմից է իրականացվելու վերահսկումը։ Ապանձնավորված տվյալների ոչնչացումը կատարվելու է նույն մարմնի կողմից, որը հավաքելու է այդ տվյալները, ինչը նույնպես մտահոգիչ է, որովհետև այստեղ պետք է ելնենք միայն ազնվության նկատառումներից։ Եթե մենք չենք ելնում այդ կանխավարկածից, վերահսկման որևէ այլ մեթոդ կամ միջոց այս փոփոխություններով ու լրացումներով նախատեսված չէ։ Ընդ որում`բացակայում են նաև բողոքարկման մեխանիզմները»,– նշեց փաստաբանը։ 

Հաշվի առնելով նշված դիտարկումները` Հովհաննիսյանը կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարում է շատ մտահոգիչ, ինչն ի վերջո հանգեցնելու է նրան, որ ունենալու ենք «Հայաստանի հանրապետություն քրեակատարողական հիմնարկ»։ 

Նշենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր, որ կարող է միջամտություն իրականացվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին: Նրա խոսքով` անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում։

Ըստ թեմայի

Ի՞նչ աջակցություն կստանան արտակարգ դրությունից տուժած գյուղացիական տնտեսությունները
Արտակարգ դրությունը կարող է ձգվել մինչև մեկ տարի. ԱԺ նախագահ
Կառավարությունը շարունակում է արտակարգ դրություն հայտարարելու հարցի քննարկումը. տեսանյութ
Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում
թեգերը:
նախագիծ, կառավարություն, Հայաստան, փաստաբան

Գլխավոր թեմաներ