12:15 02 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.02
  • GBP598.37
  • EUR536.78
  • RUB6.92

Սուրենյանց. «Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլում մրցելու է Սամվել Բաբայանի ստվերի հետ»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
285 0 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների նախնական արդյունքներին։

Սուրենյանց. «Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլում մրցելու է Սամվել Բաբայանի ստվերի հետ»

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Արցախի ընտրությունները թեև դրական է գնահատում, սակայն  գործընթացի արդյունքում վկայակոչում է որոշ պարադոքսներ, որոնք ակամայից զարմանք են առաջացնում և կարծես դուրս են օրինաչափություններից։

Քաղաքագետը այս ընտրությունները համարում է արցախյան ֆենոմեն` շեշտելով այն իրողությունը, որ թեև ընտրություններից առաջ գլխավոր քննարկվող թեման կորոնավիրուսի պատճառով ընտրությունների հնարավոր հետաձգումն էր, սակայն արցախցիները ցույց տվեցին մասնակցության բարձր ցուցանիշ` ավելի քան 70 տոկոս, ինչն անշուշտ ողջունելի է։  

«Բարեբախտաբար Արցախը համավարակից զերծ է և կարողացավ ընտրությունները կազմակերպել հավուր պատշաճի։ Մասնակցության ցուցանիշն իմ կարծիքով ուժեղ մրցակցության հետևանքն է։ Թեժ մրցակցությունն ի վերջո նախագահական ընտրություններում հանգեցրեց երկրորդ փուլին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։  

Ինչ վերաբերում է պարադոսքսներին, Սուրենյանցն, օրինակ, վկայակոչում է այն հանգամանքը, որ թեև Մասիս Մայիլյանը դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, սակայն նրա դաշինքը չի կարողացել հաղթահարել խորհրդարանական ընտրությունների նվազագույն շեմը։

Հաստատվեց` Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի

Ըստ քաղաքագետի` եթե սա բացատրելի է, ապա բացասական իմաստով, քանի որ Արայիկ Հարությունյանը երկրորդ փուլում պետք է մրցի Սամվել Բաբայանի ստվերի հետ, որի անունը քվեաթերթիկում չկա, բայց նա ակտիվորեն սատարում է հենց Մասիս Մայիլյանին, ինչն ամենևին չի նպաստելու երկրորդ փուլում քաղաքական մրցակցային միջավայրի ձևավորմանը։

Մյուս պարադոքսն այն է, որ ԱԺ գործող նախագահ Աշոտ Ղուլյանը նախագահական ընտրություններում ստացել է շատ քիչ քվե, սակայն նրա գլխավորած քաղաքական ուժն, այնուամենայնիվ, չգիտես ինչ ռեսուրսի հաշվին անցել է խորհրդարան։

Ընտրությունների արդյունքները Սուրենյանցի համար կանխատեսելի էին։ Ըստ նրա` Վիտալի Բալասանյանն իրոք խարիզմատիկ անհատ է և իրապես մեծ ավանդ ունի արցախյան ազատամարտում, բայց դժվար է պատկերացնել, որ Արցախում հասարակությունը կարող էր ձայն տալ այն մարդուն, որը բացահայտորեն հակառակվում է Երևանի քաղաքականությանը։ Այդուհանդերձ Վիտալի Բալասանյանը ստացել է պատկառելի թվով քվեներ և, ըստ Սուրենյանցի, կմնա որպես լուրջ գործոն Արցախի քաղաքական կյանքում`փորձելով ձևավորել նոր ընդդիմություն։

Ընտրություններ Արցախում. նախնական տվյալները միայն սոցցանցերում են «պտտվում»

Քաղաքագետի համոզմամբ` Արցախի և Հայաստանի քաղաքական համակերգերը սերտաճած են, երկուսն էլ գտնվում են նույն անվտանգային միջավայրում։ Նրա խոսքով` եթե Երևանից չլինեն ուղիղ միջամտություններ, ապա կարելի է ասել, որ արցախյան ընտրությունների երկրորդ փուլի ճակատագիրն արդեն իսկ կանխորոշված է։

Ըստ թեմայի

Վտանգավոր չէ՞. Արցախ մեկնող լրագրողները կորոնավիրուսի թեստ են հանձնել
Արցախում ժամանակավորապես դադարեցվում է պետական կառավարման մարմինների գործունեությունը
Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստ կհանձնեն
«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին
թեգերը:
Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան, Ընտրություններ, Արցախ

Գլխավոր թեմաներ