19:46 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84

Վրացի պատգամավորները 2 հայի պատճառով իրար դեմ են դուրս եկել. փորձագետի կարծիքը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
184 0 0

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանում հայ պատգամավորներից մեկի հետ կապված սկանդալին։ 

Մելիքյան. «Վրաստանում հայ պատգամավորի հետ կապված սկանդալը ներքաղաքական է, էթնիկ խնդիր չէ»

Վրաստանում ներքաղաքական «ճակատամարտեր» են ընթանում երկրի խորհրդարանի ներկա և նախկին հայազգի պատգամավորներ Հենզել Մկոյանի և Սամվել Պետրոսյանի պատճառով։ Ընդդիմությունը պահանջում է պատգամավորական մանդատից զրկել և դատել իշխող «Վրացական երազանք – դեմոկրատական երազանք» կուսակցության անդամ Հենզել Մկոյանին։ 

Վրաստանի հայ պատգամավորների կռիվը բորբոքվել է. կրակել է Մկոյանը, բռնել են Պետրոսյանին

Փորձագետ Ջոնի Մելիքյանի տեղեկացմամբ` Սամվել Պետրոսյանը ներկայում Ախալքալաքի քաղխորհրդի անդամ է ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից։ Ըստ նրա` դեռ հետաքննություն է ընթանում, բայց արդեն կան տարբեր շահարկումներ։ 

«Իշխող քաղաքական ուժը փորձում է պահել իր թիմակից Հենզել Մկոյանին, իսկ ընդդիմությունը պահանջում է նրան զրկել պատգամավորական մանդատից։ Հատկանշական է, որ մեր երկու հայրենակիցներն էլ ժամանակին եղել են Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, 2012թ.–ի իշխանափոխությունից հետո սկսեցին համագործակցել նոր իշխանությունների հետ, հետևաբար, պատահական չէ, որ այդ քաղաքական ուժը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ»,– նշում է վրացագետը։

Այդուհանդերձ, Ջոնի Մելիքյանը հարցին մոտենում է նաև գլոբալ առումով ու շեշտում, որ առկա է ուժեղ մրցակցություն հայաշատ շրջանում, և քանի որ դեռ պահպանվում է հին ընտրական համակարգը, ըստ որի` Նինոծմինդայի ու Ախալքալակի համատեղ շրջանից ընտրվելու է մեկ մաժորիտար պատգամավոր, ուստի այս ամենը հանգեցնում է սուր մրցակցության։

«Հոկտեմբերին սպասվելիք ընտրություններից առաջ այս գործընթացն ամենևին ցանկալի չէր թե՛ հայության իմիջի, թե՛ ներքաղաքական զարգացումների առումով։ Հուսով եմ, որ Վրաստանի դատական իշխանությունը կտա բոլոր հարցերի պատասխանը և ըստ օրենքի կկայացնի պատշաճ որոշում։ Անկախ ամեն ինչից, Վրաստանում հայ պատգամավորի հետ կապված սկանդալը զուտ ներքաղաքական է, էթնիկ խնդիր չէ»,– նշում է վրացագետը։

Ջոնի Մելիքյանի փոխանցմամբ` ընդդիմությունը պարզապես պահանջում է իշխանություններից խիստ լինել իշխող ուժի ներկայացուցիչների նկատմամբ այնպես, ինչպես որ վերաբերվում են ընդդիմադիր գործիչներին։ 

Զավեշտալի դեպք Վրաստանի խորհրդարանում. խոսնակի ելույթի ժամանակ ԽՍՀՄ օրհներգն է հնչել

Ըստ թեմայի

Ինչու է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն որոշել առաջինը Հայաստան այցելել
Վրաստանի խորհրդարանի երկու հայ պատգամավորի տուգանել են սխալ հայտարարագրի պատճառով
Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորի տան մոտ կրակոցներ են հնչել
թեգերը:
վրացի, հայեր, հայ, Պատգամավոր, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ