19:33 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84

Պետրոսյան. «Այս իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել մեր ավիացիան, կամ ստեղծել նորը»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության պայմաններում ազգային փողադրող ունենալու հարցին։ 

Պետրոսյան. «Այս իրավիճակում անհրաժեշտ է վերականգնել մեր ավիացիան, կամ ստեղծել նորը»

ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը նախաընտրում է ոչ թե «ազգային», այլ «հայկական փոխադրող» եզրույթը և նշում, որ խնդիրը մնում է արդիական` առավել ևս ներկա ֆորս մաժորային իրադրությունում։ Ըստ նրա` եթե ուղևորների համար կան սահմանափակումներ, ապա գոնե կարող էինք իրականացնել բեռնափոխադրումներ։

«Լարսում հավանաբար ձյուն է գալիս, որովհետև եղանակային պայմաններն անբարենպաստ են, հետևաբար Լարսի անցակետը կարող է կրկին որոշ ժամանակով փակվել։  Այս պարագայում մենք կարող էինք մեր օդանավերն օգտագործել որպես բեռնակիրներ։ Մեր հայկական ավիացիան պետք է վերականգնվի կամ ստեղծվի նորը։ Այդ դեպքում վերահսկողությունն էլ նորմալ կիրականացվի, և ֆեյքային տարբեր աղմուկներ չեն բարձրանա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Պետրոսյանի փոխանցմամբ`խնդրի մասին շուրջ քսան տարի խոսվում է։ Ըստ նրա` հայկական փոխադրող ավիաընկերություն ստեղծելու համար նախ անհրաժեշտ է իշխանությունների կամքը, պետությունը չպետք է  հույսը դնի մեծահարուսների, օլիգարխների վրա, որորվհետև սա ամենամեծ ռիսկային բիզնեսներից մեկն է։ 

«Պետությունը պետք է նախաձեռնի այդ գործը, հետագայում եթե աշխատանքը նորմալանա, կարող է մասնաբաժնի որոշ մասը վաճառել։ Միշտ ասել եմ, որ պետք է գործի 50-50 տոկոսի տարբերակը, կեսը պետական, մյուս կեսը մասնավոր»,– նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը։ 

Քաղավիացիայի թռիչքային գործունեության վարչության պետը լքում է պաշտոնը

Նրա դիտարկմամբ` «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուների մեծ մասն անցել է թոշակի։ Նշված ընկերությանը շուրջ քսան տարի առաջ ուղղակի սնանկացրին։ Այդուհանդերձ Հայաստանում, ըստ նրա, առկա են մի քանի անձնակազմեր, որոնք կարող են իրականացնել թռիչքներ։ Եթե ստեղծվի մեր սեփական ավիաընկերությունը, մեր օդաչուներից շատերը արտասահմանից կվերադառնան հայրենիք, իսկ նորերին կարելի է ուղարկել վերապատրաստման։ 

«Միշտ ասում էի` եթե ֆորս մաժորային իրավիճակում օտարները չթռչեն, ի՞նչ եք անելու։ Միշտ ակնարկում էինք պատերազմական վիճակները, սակայն այս պանդեմիան ոչ պակաս ֆորս մաժորային վիճակ է ստեղծել։ Մեր հաշվեկշռում մնացել է միայն կառավարական օդանավը։ Հայաստանի քաղաքացիներից շատերը հիմա արտասահմանում են։ Կարելի է նաև կառավարական օդանավն օգտագործել  մեր հայրանակիցներին վերադարձնելու համար»,– ընդգծեց Պետրոսյանը։     

Նրա կարծիքով` Հայաստանը կարող է «Middlerange» տարբերակով ապահովել չվերթներ մինչև Եվրոպա, Մերձավոր Արևելք, Հնդկաստան։ Ըստ նրա` ավելի հեռավոր տարածույթունների մասին  մտածելու անհրաժեշտություն այս պահին չկա։

Նշենք, որ երեկ հայկական մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե ԵՄ թռիչքային անվտանգության գործակալությունը (EASA) տեխնիկական մի շարք խնդիրների պատճառով պատրաստվում է վերանայել Հայաստանի հետ հարաբերությունները։ Ընդ որում` EASA-ն պաշտոնապես չի հրապարակել նման փաստաթուղթ:

Ավելի ուշ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ոչ միայն փաստերով ներկայացրեց ԶԼՄ–ներում տեղ գտած տեղեկության անճշտությունը, այլև հրապարակեց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտորի բաց նամակը։

Ըստ թեմայի

Կառավարությունը մտադիր է պետական նոր մարմին ստեղծել քաղավիացիայի ոլորտում
Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը ուսումնասիրվում է. Քաղավիացիայի կոմիտե
Ինչ է կատարվել Հայաստանի քաղավիացիայի ոլորտում վերջին 28 տարում
Քաղավիացիայի կոմիտեն զգուշացնում է. լազերային լույսերի կիրառումը խոչընդոտում է օդաչուներին
թեգերը:
ավիափոխադրող, Արտակարգ դրություն, Քաղավիացիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ