20:35 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32

Գևորգյան. «Ծանր վիճակում են հատկապես ծաղկաբույսեր աճեցնող ջերմային տնտեսությունները»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Պատրա՞ստ են արդյոք ջերմատնային տնտեսությունները հնարավոր ցրտահարություններին․ Sputnik Արմենիայի եթերում խնդրին անդրադարձել է Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանը։

Գևորգյան. «Ամենածանր վիճակում են հատկապես ծաղկաբույսեր աճեցնող ջերմային տնտեսությունները»

Հայաստանի որոշ ֆերմերներ արդեն իսկ զանգահարել են Ջերմատնային ասոցիացիայի գործադիր տնօրեն Պողոս Գևորգյանին և հայտնել, որ չեն կարողանում բերքն ամբողջությամբ աճեցնել ու վաճառել, խնդրում են՝ գոնե գազի դիմաց վճարումների հարցում իրենց ընդառաջել ու վճարումները հետաձգել։

Գևորգյանի փոխանցմամբ` էլեկտրաէներգիայի ու ջրի վճարների հարցում համապատասխան ընկերություններն ընդառաջել են ֆերմերներին, մինչդեռ ասոցիացիայի գործադիր տնօրենը կապ է հաստատել կառավարության հետ, որտեղ իրեն հայտնել են, որ «Գազպրոմ Արմենիայի» հետ այդ հարցում պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ 

«Եթե գազամատակարարումը դադարեցվի, ապա ջերմատներն իսկապես կկանգնեն իրական վտանգի առաջ։ Ֆերմերները ձմռան ամիսների համար վարկ են վերցրել, տաքացրել են ջերմոցները, գազի դիմաց կատարել որոշակի վճարումներ, և հիմա եկել է ժամանակը, որ բերքը հավաքեն, բայց ցուրտ եղանակի պատճառով բերքը կարող է չհասունանալ։ Բացի բույսերի ցրտահարությունից, խոնավության պատճառով կզարգանան նաև սնկային հիվանդությունները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Գևորգյանի տեղեկացմամբ` ասոցիացիայի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ջերմային տնտեսություններն էլ աշխատում են։ Ամենածանր վիճակում են հայտնվել հատկապես ծաղկաբույսեր աճեցնող ֆերմերները, նրանք արդեն մեծաքանակ կորուստներ ունեն։  Իսկ բանջարեղեն աճեցնող տնտեսավարողները ցրտահարության բացակայության դեպքում ապրիլի վերջից կսկեն կայուն բերք մատակարարել։ 

«Օրինակ՝ Արտաշատում 3000 ք/մ տարածք ունեցող ֆերմերներից մեկը, ով հիմնականում վարդ է աճեցնում, զանգահարեց ինձ ու ասաց, որ արդեն 100 հազար դոլարի վնաս է կրել։ Նման իրավիճակ է նաև Ոսկեվազում։ Ամեն օր որոշ  չափով կորուստ են կրում»,– նշեց Գևորգյանը։ 

«2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով». Փաշինյանը կատակել է

Նրա խոսքով՝ հատկապես բանջարեղեն աճեցնող ֆերմերները խնդրում են, որպեսզի պետությունը սուբսիդավորի իրենց ծախսերը։ Նրանք չեն կարողանում վարկ վերցնել, որորվհետև ձմռանն արդեն վերցրել են, գազի համար վճարել, և հիմա գրավի առարկա չունեն։ Նրանք խնդրում են իրենց գոնե 5 տոկոսով վարկ տրամադրել, որպեսզի գոնե բանվորների աշխատավարձերը կարողանան վճարել մինչև բերքի հասունացումն ու իրացումը։  
Գևորգյանը ֆերմերներին հուզող հարցերի կապակցությամբ դիմել է Ազգային ժողով, նրան հայտնել են, որ կառավարության մոտակա նիստերից մեկում այդ հարցին անպայման կանդրադառնան։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանն այսօր հայտնել է, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում ցրտահարության վտանգ կա։ Նա հորդորել  է ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։

Ըստ թեմայի

Պարզ ու հին տարբերակ. ցուրտ Աշոցքում գյուղացին հնդկաձավար ու նույնիսկ ելակ է աճեցնում
Փաշինյանը հանձնարարել է գյուղամթերքների արտադրության մշակման ծրագիր պատրաստել
«Թող Փաշինյանը խաբար լինի` մեր օրը օր չի». կորոնավիրուսը գյուղացիներին շվարած է թողել
թեգերը:
վարկ, գազ, ցրտահարություն, ջերմոց, բերք

Գլխավոր թեմաներ