21:18 12 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84

Հայաստանում պատրա՞ստ են հեռավար քննությունների․ փորձագետի կարծիքը

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
15900

Կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությանը։

Խաչատրյան. «Եթե իրավիճակը չշտկվի, էլեկտրոնային հեռավար քննությունը կլինի միակ տարբերակը»

Կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ` քննությունների էլեկտրոնային տարբերակի հետ կապված հիմնական խնդիրն առնչվում է հնարավոր արտագրություններին կամ կողմնակի օգնությանը, իսկ հիմնական առավելությունն այն է, որ եթե իրավիճակը կորոնավիրուսի պատճառով չկարգավորվի, ապա էլեկտրոնային, հեռավար տարբերակով քննությունների անցկացումը կարող է մնալ միակ տարբերակը։ Չէ՞ որ, ի տարբերություն մի շարք երկրների` մենք չենք կարող քննությունները հետաձգել զորակոչի խնդիրներով պայմանավորված։

«Այս պահին չունենք նաև գործընթացը դպրոցական գնահատականների հիման վրա կազմակերպելու մեխանիզմ, հետևաբար միակ տարբերակը կլինի հեռավար ձևաչափով քննության անցկացումը, թեև կրկնում եմ՝ այս պարագայում առաջ է գալու ակադեմիական ազնվության խնդիրը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։ 

Նրա կարծիքով` մարզերի պարագայում գուցե կկարողանան ապահովել այնպիսի տարբերակ, ըստ որի` ինտերնետ կապ կամ համակարգիչ չունեցող երեխաները գուցե գան մարզկենտրոն կամ հարևանությամբ գտնվող որևէ խոշոր քաղաք, որտեղ կլինի լավ ինտերնետ կապով քննական սրահ։ 

«Անկախ ամեն ինչից, եթե հեռավար ձևով անցկացվի քննությունը, ապա աշակերտներն, այսպես թե այնպես, այն չպետք է հանձնեն տնից։ Կարծում եմ` կստեղծվեն քննական կենտրոններ յուրաքանչյուր մարզում, որտեղ պահպանելով սոցիալական հեռավորությունը` դիմորդներն իրարից հեռու նստած կկարողանանա քննությունը հանձնել համակարգչի միջոցով»,– նշեց  Խաչատրյանը։ 

Միասնական քննությունների անցկացման մի քանի տարբերակ է քննարկվում, այդ թվում` էլեկտրոնային

Փորձագետը չի կարծում, որ էլեկտրոնային քննությունը կհարուցի մեծ խնդիրներ, որովհետև նույն օտար լեզուները շատերն հանձնում են հենց համակարգչի միջոցով` պատասխանելով ծրագրի կոնկրետ հարցերին։ Փորձագետը համոզված է, որ պատանիները շատ արագ կյուրացնեն էլեկտրոնային տարբերակը, առավել ևս, որ այն պարզ է և օտար լեզուների պարագայում արդեն իսկ կա որոշակի փորձառություն։   

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարությունն այժմ միասնական քննությունների անցկացման ձևի և ժամկետների վերաբերյալ մի քանի տարբերակ է քննարկում` այդ թվում էլեկտրոնային։ 

ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզի անապահով ընտանիքներին համակարգիչներ և պլանշետներ է տրամադրել

Ըստ թեմայի

«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները
ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել
Խաչատրյան. «ԿԳՄՍՆ նախաձեռնությունը հետաքրքիր է, միայն պետք է ճիշտ կառավարել»
«Չի կարելի բուհերը դնել դիկտատորային կառավարման տակ». դասախոսները` ընդդեմ ԿԳՄՍ նախարարի
թեգերը:
Քննություն, փորձագետ, Սերոբ Խաչատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ