04:30 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

«ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը». Դավթյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
234 0 0

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը անդրադարձել է ԱՄՆ–ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը համաձայնել են նավթի շուկայում իրավիճակի կայունացմանն ուղղված գործողությունները համակարգել։

Դավթյան. «ՌԴ–ն անուղղակիորեն ստիպեց ԱՄՆ–ին միանալ նավթի կարտելային համաձայնությանը»

Վահե Դավթյանի դիտարկմամբ` երբ մարտի սկզբին պաշտոնական Մոսկվան հայտարարեց «ՕՊԵԿ+»-ից դուրս գալու մասին, պարզ էր, որ դա պարզապես դեմարշ չէ, այլ մի քայլ է, որը շատ ավելի երկարաժամկետ բովանդակություն է պարունակում, ինչի էությունն այն էր, որպեսզի ԱՄՆ–ին բերեին բանակցային սեղանի շուրջ։ Հայտնի է, որ ԱՄՆ–ն պաշտոնապես չի կարող մասնակցել «ՕՊԵԿ»-ի նիստերին, քանի որ չի անդամակցում կառույցին և իր օրենսդրության համաձայն` չի կարող է ստիպել այս կամ այն տնտեսվարողին, նավթ արդյունահանող ընկերությանը կրճատել կամ ավելացնել նավթի արդյունահանման ծավալները։

Նշենք, որ «ՕՊԵԿ»-ի կազմում գտնվող և այդ կառույցին չանդամակցող նավթարդյունահանող խոշոր երկրներն իրենց հերթին տեսակապով կազմակերպված համաժողովի ժամանակ համաձայնության են եկել նավթի արդյունահանումը ժամանակավորապես նվազեցնելու հարցում։ 

«2016թ.–ից ի վեր, որքան գործում է «ՕՊԵԿ+»-ի համաձայնագիրը, առավելապես շահում էր ԱՄՆ–ն, առավել ևս Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, երբ վերջինս հայտարարեց, որ մոտակա տարիներն ԱՄՆ–ի համար լինելու է համաշխարհային էներգետիկ շուկաներում դոմինանտության ոսկե դարաշրջան։ Ձևավորված կոնյուկտուրայի համաձայն` այդ երկիրը վերջին տարիներին շահել է տարեկան 50–60 մլրդ դոլար, մինչդեռ նշված կառույցի որոշ երկրներ ստիպված էին կրճատել նավթի արդյունահանման ծավալները, որպեսզի պահպանվեր գնի կայուն և կանխատեսելի մակարդակը»,– նշում է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։ 

Վլադիմիր Պուտինը պարզեցրել է Ռուսաստանից Հայաստան նավթամթերքի արտահանման ձևակերպումը

Վահե Դավթյանի գնահատմամբ` Ռուսաստանն ըստ էության կարողացավ անուղղակիորեն ստիպել ԱՄՆ–ին, որպեսզի վերջինս միանա կարտելային համաձայնությանը։ Արդյունքում ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Սաուդյան Արաբիան ձգտում են փոխհամաձայնեցնել իրենց քայլերը, որովհետև հակառակ պարագայում իրավիճակը շատ լուրջ ճգնաժամի կարող էր բերել համաշխարհային էներգետիկ շուկան` մեծ խնդիրներ հարուցելով հատկապես նավթ արդյունահանող ու արտահանող երկրների համար։

Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել «ՕՊԵԿ +»-ի` նավթի արդյունահանումը նվազեցնելու փաստաթուղթը, որովհետև այդ որոշումից ընդհանուր առմամբ շահում են ինչպես նավթ արդյունահանող երկրները, այնպես էլ սպառողները։ Ու քանի որ Հայաստանը նավթամթերք սպառող երկիր է, Վահե Դավթյանը նշում է, որ Հայաստանի նավթամթերքի ներքին շուկան ունի իր լուրջ առանձնահատկությունները։

«Մասնավորապես մեր ներքին բենզինի շուկայում գործում է մի կոնյուկտուրա, որը կարելի է նույնպես որակել որպես կարտելային համաձայնագիր, որովհետև կան մի քանի խոշոր խաղացողներ, որոնք իրականացնում են շատ ներդաշնակ գնային քաղաքականություն, չկա մրցակցություն, իսկ շուկան դիվերսիֆիկացված չէ։ Ռուսատսնից բացի չունենք այլընտրանքային ուղիներ` դիզվառելիք ու բենզին ներկրելու համար»,– նշում է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրենը։ 

Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը

Վահե Դավթյանի գնահատմամբ` նավթամթերքի հայաստանյան շուկայում տեղի ունեցող բոլոր փոփոխություններն ուղղակիորեն կորելացվելու են  Ռուսաստանի ներքին շուկայում առկա զարգացումների հետ։     

Ըստ թեմայի

Նավթային պատերազմ և կորոնավիրուս. Հայաստանում գնաճը կարող է Ռուսաստանին էլ գերազանցել
Նավթային պատերազմ. Վաշինգտոնը խախտել է գլխավոր արգելքը
Նավթի գնի անկումն ու 3 խոշոր խաղացողները. ո՞ւմ համար է այս իրավիճակն ամենավտանգավորը
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, նավթ

Գլխավոր թեմաներ