23:54 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83

Պողոսյան. «Միակ բանը, որ չի փոխվելու, արցախցիների հաստատակամությունն է»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
203 0 0

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։

Պողոսյան. «Միակ բանը, որ չի փոխվելու, արցախցիների հաստատակամությունն է»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ ընտրություններով կարձանագրվեն ու կամրագրվեն Արցախի սահմանադրական բոլոր պահանջները։ Ըստ նրա` ճիշտ ժամանակահատվածում ընտրվել են ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունները։ Մայիսի 21-ից արցախցիները կունենան նոր Ազգային ժողով և նոր նախագահ, որոնք կստանձնեն իրենց պատասխանատվությունը, և Արցախը կշարունակի իր զարգացումը։

«Իսկ երբ դրվում է այն հարցը, թե ինչու՞ երկրորդ փուլում ընտրողների մասնակցության առումով մեծ ակտիվություն չի եղել, դա էլ կանխատեսելի էր։ Նախապես հարցազրույցներից մեկում ասել էի, որ հասկանալի է` 14 թեկնածու էր մասնակցում նախագահական ընտրարշավին և 12 քաղաքական միավոր պայքարում էր խորհրդարան անցնելու համար։ Զուգահեռաբար նույն օրը կայանալիք երկու ընտրությունների ակտիվությունը բնականաբար ավելի մեծ էր լինելու, իսկ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկու թեկնածուներից մեկը կոչով հանդես եկավ և հորդորեց ընտրողներին չգնալ ընտրատեղամասեր, և մենք նույնիսկ ընտրապայքարային իրավիճակ չտեսանք, ուստի հասկանալի էր, որ լինելու է պակաս ակտիվություն` անկախ կորոնավիրուսի վտանգից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Նրա կարծիքով` ընտրությունների ժամանակ անվտանգության բոլոր կանոնները պահպանել են․ դիմակներ ու ձեռնոցներ կային, ինչպես նաև ախտահանման բոլոր միջոցները, վարակակիրներն էլ մեկուսացված են, ու եթե կարգ ու կանոնը պահպանվել է, ապա ընտրությունները դժվար թե նպաստեն կորոնավիրուսի տարածմանը։

«Քարոզարշավի ընթացքում առաջարկվել են նոր ծրագրեր, նորընտիր նախագահի և Ազգային ժողովի պարագայում կլինեն նաև նոր մոտեցումներ` կապված սոցիալ–տնտեսական և այլ խնդիրների հետ։ Կորոնավիրուսն այսպես թե այնպես աշխարհն է փոխում, հասկանալի է, որ փոփոխություններ կլինեն նաև Արցախում։ Միակ բանը, որ չի փոխվելու, արցախցիների հաստատակամությունն է իրենց խնդիրը մինչև վերջ տանելու և երազանքին հասնելու առումով»,– նշեց  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը։

Բակո Սահակյանը բացատրել է` ինչու է ընտրողների թիվը քիչ

Պողոսյանի փոխանցմամբ` ընտրությունների վերաբերյալ արձագանքներ կային դեռ առաջին փուլից հետո, ուստի նա չի սպասում նոր երևույթների։ Ըստ նրա` այլ խնդիր է, թե ինչ գործողություններ պետք է արվեն, որպեսզի Արցախում տեղի ունեցած գործընթացը աշխարհին ներկայացվի ճիշտ ձևով։

Ըստ թեմայի

Ընտրություններ Արցախում. նախնական տվյալները միայն սոցցանցերում են «պտտվում»
Արցախում բացվել են ընտրատեղամասերը. մեկնարկել է ընտրությունների երկրորդ փուլը
Բաբայան. «Այնպես ենք անելու, որ ցանկացած ընտրությունից Արցախի հասարակությունը շահի»
թեգերը:
կորոնավիրուս, Ընտրություններ, Թևան Պողոսյան, Արցախ

Գլխավոր թեմաներ