15:36 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07

Սերժ Սարգսյանի հարցազրույցները չունեն քաղաքական առումով ռեաբիլիտացվելու նպատակ. Բադալյան

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
17710

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա հնարավոր քայլերին։

Բադալյան. «Սերժ Սարգսյանի հարցազրույցները չունեն քաղաքական առումով ռեաբիլիտացվելու նպատակ»

Արմեն Բադալյանի դիտարկմամբ` Սերժ Սարգսյանին բնորոշ չէ լրագրողների հետ կարևոր թեմաների առնչությամբ բաց զրույցը, որովհետև պաշտոնավարման տասը տարիների ընթացքում նա հատուկ ընտրված լրագրողների է հրավիրել իր ասուլիսներին, անցկացրել է փակ հանդիպումներ, որից հետո ամբողջ տեսանյութը մոնտաժել են` համապատասխանեցնելով նախագահական նստավայրի պահանջներին, նոր միայն ցուցադրել հեռուստաալիքներով։

«Բայց հիմա եկել է առանձին–առանձին թեմաներով բաց խոսելու ժամանակը։ Սա էր հանձնաժողովի նիստից հետո երրորդ նախագահի ելույթի հիմնական մեխը։ Նա մասնավորապես նշեց, որ թեմաները կհնչեն ըստ լրագրողների ցանկության` դառնալով քննարկման առարկա։ Քանի որ Սերժ Սարգսյանը կազմակերպվելիք ասուլիսի ժամանակ խոսելու է տարբեր հարցերի շուրջ, չի բացառվում, որ լրագրողներից ոմանք հարց տան, թե ինչ է իրականում եղել 2018թ.–ի ապրիլ–մայիսյան օրերին և ինչպես տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը»,– նշում է քաղտեխնոլոգը։

Բադալյանի փոխանցմամբ` կարևոր է, որ ՀՀ երրորդ նախագահը հանգամանորեն անդրադառնա Հայաստանում վերոհիշյալ ժամանակահատվածում արձանագրված ներքաղաքական փոփոխություններին, թեև նրա տեսակետները կարող են ներկա իշխանություններին բնավ դուր չգալ, հատկապես վարչապետին։

«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է քաղաքական ռեանիմացիայի հույսեր ունենալ, որովհետև լավագույն դեպքում եթե ազատ, թափանցիկ ընտրություններ լինեն, նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը կարող է ընդամենը մի քանի տոկոս ավել հավաքել անցողիկ շեմից, և դա այն դեպքում, եթե կուսակցությունը ենթարկվի ռեբրենդինգի։ Հներին հետ բերելու խնդիր չկա, հներն այլևս չեն գալու` ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները»,– համոզված է քաղտեխնոլոգը։

Սերժ Սարգսյանն ԱԱԾ–ում հարցաքննվել է. պաշտպանը մանրամասներ է հայտնել

Բադալյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցներն ունեն քաղաքական առումով ռեաբիլիտացվելու նպատակ։ Ըստ նրա` գուցե եկել է ժամանակը, որ նոր իշխանություններից ազատվելու գործընթացը մեկնարկի։

Եթե Սերժ Սարգսյանը կազմակերպվելիք ասուլիսում անդրադառնա 2018թ.–ի հեղափոխական իրադարձություններին, ապա, Արմեն Բադալյանի կարծիքով, չի բացառվում, որ կսկսվի նոր գործընթաց երրորդ նախագահի տեղեկությունների հիման վրա, սակայն դա, ըստ նրա, ընդամենը վարկածներից մեկն է։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահն Ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի նիստին մասնակցել էր ապրիլի 16–ին։ Նա այդ օրը լրագրողներին ասել էր, որ արտակարգ դրության ավարտից հետո պատրաստվում է ասուլիս հրավիրել ու միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված զրույց ունենալ։

Ըստ թեմայի

«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է». Քոչարյան
Ինչ է ասել Սերժ Սարգսյանն ԱԺ–ում. մանրամասներ դռնփակ նիստից. «Ժողովուրդ»
ԱԺ նախագահը պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան
թեգերը:
Արմեն Բադալյան, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ