22:54 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66

Պարգևավճարների թեման ավելի բուռն կլինի 2-րդ եռամսյակում, երբ եկամուտները թերի կհավաքվեն

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Հանրային կառավարման հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտակարգ դրության ու տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների  բյուջեից ստացվող պարգևավճարների թեմային: 

 

Ավետիսյան. «Պարգևավճարների թեման ավելի վիճահարույց կլինի 2-րդ եռամսյակում, երբ եկամուտները թերի հավաքվեն»

Հովհաննես Ավետիսյանի փոխանցմամբ` պետական ծառայողները, ներառյալ ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները, բացի աշխատավարձերից պետք է ստանան նաև հավելավճար և դա անում են պարգևավճարների ֆոնդերի տեսքով, որոնք նախապես պետական բյուջեում պլանավորված են տարվա համար։

«Այն, որ սա հավելավճար է, այդ մասին մի քանի օր առաջ խոսում էր ԱԺ նախագահը։ Միայն կարելի է ասել, որ որոշումը քաղաքական է, և քանի որ իշխող ուժն է այդպես որոշել, ուրեմն դա իրենց դիրքորոշումն է։ Իսկ եթե հարցին մոտենանք պետբյուջեի տեսանկյունից, ապա ճգնաժամային պայմաններում նման մոտեցման շարունակությունը բոլորովին այլ կերպ է ընկալվում»,– նշում է հանրային կառավարման հարցերով փորձագետը։   

Հովհաննես Ավետիսյանը վկայակոչում է տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները, որոնց համաձայն` պետբյուջեի եկամուտների մի փոքր հավելյալ հավաքագրում է եղել նախատեսվածի համեմատ։ Բայց փորձագետը վստահ է, որ երկրորդ եռամսյակում եկամուտների հավաքագրումը պլանավորվածի համեմատ թերանալու է, ուստի կառավարությունն ու Ազգային ժողովը ստիված կլինեն նստել ու մտածել, թե որտեղից են կրճատելու բյուջեով նախատեսված ծախսերը։

«Այդ ժամանակ կերևա, թե ինչպես դա կանդրադառնա նրանց պարգևավճարների կամ հավելավճարների վրա։ Նիկոլ Փաշինյանն ըստ էության կատարում է իր խոստումը` պնդելով պարգևավճարների տրամադրման հանգամանքը։ Վարչապետը ԱԺ–ում  նույնիսկ փորձեց հակադրության մեջ դնել մարդկանց որոշակի խմբերի դժգոհությունը պարգևավճարների թեմայով` ասելով, որ եթե դժգոհ եք ինչ–որ բանից, արեք հեղափոխություն, նախորդներին բերեք, թող շարունակեն գողանալ»,– նշում է հանրային կառավարման հարցերով փորձագետը։ 

Քաղաքապետարանը 30 միլիոն դրամի հասնող պարգևավճարներ է բաժանել. ովքե՞ր են երջանիկները

Իշխանությունների մոտեցումն այն է, որ եթե պետական աշխատողները բարձր վարձատրվեն, ապա նրանք ազնիվ կծառայեն, կաշառք չեն վերցնի, պաշտոնեական դիրքը չեն չարաշահի։ Բայց այստեղ, փորձագետի դիտարկմամբ, կա մի կարևոր հանգամանք, այն է` Հայաստանում պետական պաշտոնյայի աշխատանքն իր մեջ պետք է պարունակի որոշակի զրկանքի տարրեր, որովհետև մեր երկիրը զարգացած չէ, կան բազում չլուծված խնդիրներ, հետևաբար եթե անձը ձգտում է իշխանության կամ պաշտոնի, ապա պետք է պաշտոն ստանձնելիս գիտակցի պատասխանատվության չափը և իմանա, որ պետական ծառայությունը նաև զրկանքներ է ենթադրում։ 

Գյումրիում պարգևավճարներ կստանան քաղաքի մաքրությամբ զբաղվողները

Հովհաննես Ավետիսյանի կարծիքով` հանրության դժգոհությունն այս հարցում լիովին արդարացված է, քանի որ դրանք հարկ վճարողների գումարներն են, և վերջիններս իրավունք ունեն իրենց դժգոհությամբ և հանրային վարքագծով ցուցադրելու իրենց անհամաձայնությունը կառավարության կամ ԱԺ–ի որևէ քայլի վերաբերյալ։     

Նշենո, որ տեղեկատվության համաձայն` օրինակ` ԱԺ-ի ապրիլյան պարգևավճարները կազմել են 35 064 525 դրամ: Այդ գումարի շրջանակում պարգևատրումներ են ստացել ԱԺ 132 պատգամավորներն ու 544 աշխատակիցները:

Ըստ թեմայի

Սաղաթելյան. «Պետք է դադարեցնել բոլոր պարգևատրումները և անցնել խնայողության ռեժիմի»
Քաղաքապետարանի աշխատակիցներն իրենց մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցեն բժիշկներին
Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվում են մեկ ամսվա պարգևավճարներից
թեգերը:
ԱԺ, Իշխանություն, պարգևավճար, Հայաստան

Գլխավոր թեմաներ