00:37 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81

Աճեմօղլուի և նրա գործընկերների «թեզը» Հայաստանի համար կիրառելի չէ. մեր կենցաղն ուրիշ է

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1172)
140 0 0

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայտնի տնտեսագետ Վարդան Աճեմօղլուի և նրա գործընկերների` օրերս հրապարակած գիտական հոդվածին, որով առաջարկվում է կորոնավիրուսով պայմանավորված ամբողջական սահմանափակումների փոխարեն կիրառել թիրախայիններ։ 

Խաչատրյան. «Աճեմօղլու և նրա գործընկերների ուսումնասիրությունը չի կարելի համատարած կիրառել»

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ` Վարդան Աճեմօղլուն և նրա գործընկերներն ըստ էության առաջարկում են այս իրավիճակից ելնելու ճանապարհներից մեկը և առողջապահական խնդիրները դիտարկում են զուտ թիրախային սահմանափակումների կիրառման համատեքստում, որոնք ազդեցություն կունենան նաև տնտեսական կյանքի վրա։ 

Արտակարգ դրության մեղմացում․ ինչպես են հետխորհրդային երկրները վերացնում սահմանափակումները

«Նրանք սահմանափակումների հանել–չհանելու խնդիրը կապում են որոշակի տարիքային խմբերի հետ։ Խոսքը վերաբերում է 65-ից բարձր տարիքի մարդկանց և նշված տարիքային շեմից ցածր աշխատողներին, ովրոնք հիմա չեն աշխատում սահմանափակումների պատճառով։ Նրանց ուսումնասիրությունը հիմնավորում է այն, որ կարելի է կիրառել թիրախային սահմանափակումներ, իսկ հաջորդ քայլը պետք է անեն այն կառավարիչներն ու երկրները, որոնց ուղղված է վերլուծությունը»,– նշում է տնտեսագետը։ 

Վահագն Խաչատրյանի կարծիքով` խնդիրն այն է, որ դա չի կարելի համատարած կիրառել, որովհետև յուրաքանչյուր երկրում նույն թիրախային խմբերում հայտնված մարդկանց և՛ քանակը, և՛ հասարակության մեջ ունեցած դերն ու մասնակցությունը կյանքի սոցիալ–տնտեսական ու քաղաքական ոլորտներում տարբեր են։ Ըստ նրա` պետք է հաշվի առնել նաև ավանդույթները։  

«Մեր ավանդույթների համաձայն` մեզ մոտ ծերերի, երիտասարդների ու մանկահասակների` միասին ապրելու կացութաձևը սովորական երևույթ է, ի տարբերություն այն երկրների, որոնց նկատի ունի Աճեմօղլուն։ Օրինակ` ԱՄՆ–ն, որտեղ ընդունված է, որ ընտանիքի անդամներն ապրում են առանձին և այնտեղ առավել ևս մեծահասակների համար կան առանձին հաստատություններ համապատասխան բոլոր պայմաններով»,–նշում է տնտեսագետը։  

Վահագն Խաչատրյանի փոխանցմամբ` ՀՀ ներկայիս կառավարությունը մեզ դրել է նման մի իրավիճակի մեջ` երկուշաբթի օրվանից քաղաքացիներին տալով համեմատաբար ազատ շարժվելու, ժամանակն ըստ հայեցողության տնօրինելու և որոշ սահմանափակումներից զերծ լինելու հնարավորություն։ Ըստ նրա` շատ կարևոր է, թե մենք որքանով կկարողանանք խոցելի խմբերի մարդկանց հետ կողք կողքի ապրելով` պահպանել տարրական հիգիենայի կանոններն ու կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ քայլերը։ 

«Թիրախային մոտեցումը պետք է վերաբերի նաև տնտեսությանը։ Ավելին ասեմ` գուցե կորոնավիրուսից հետո պարզվի, որ առանձին ճյուղերի ու բնագավառների աշխատանքներ ընդհանրապես իմաստ չունի անել գրասենյակային պայմաններում, այլ իրականացվի հեռավար ձևով։ Այսինքն` կառանձնանան յուրահատուկ ճյուղեր, որտեղ հեռավար մեթոդը կնպաստի ինչպես առողջապահական անվտանգության պահպանմանը, այնպես էլ աշխատանքային արդյունավետության բարձրացմանը։ Օրինակ` ֆինանսական շուկան, որը պետք է իր գործունեությունը կազմակերպի հնարավորինս հեռավար ռեժիմով։ Այսինքն` նման կերպ թիրախային մոտեցումը հնարավոր է համատեղել առողջապահական խնդիրները լուծելու առումով»,– ասում է տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանի համոզմամբ` տնտեսությունն էլ դրանից կշահի։ Ըստ նրա` մեկ պատուհանի գաղափարն ու էլեկտրոնային կառավարումը հետապնդում է ևս մեկ նպատակ` որ նվազեն կոռուպցիոն ռիսկերը, հետևաբար, եթե մենք նպատակադրվում ենք հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները, ապա թիրախային մոտեցումը նաև այդ առումով կհեշտացնի աշխատանքները, որպեսզի և՛ տնտեսությունը բերվի աշխատանքային վիճակի, և՛ հիվանդությունները նվազեն։

Պարետը մեղմել է որոշ սահմանափակումներ

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1172)

Ըստ թեմայի

Ռուսաստանը երկարաձգեց օտարերկրացիների մուտքի սահմանափակումների ժամկետը
Տեղաշարժի թերթիկներն այլևս պետք չեն լինի. պարետը մի շարք սահմանափակումներ է վերացրել
Ի՞նչ է սպասվում ՀՀ-ում սահմանափակումների մեղմացումից հետո․ Քոչարյանը կանխատեսումներ է արել
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, կորոնավիրուս, Վահագն Խաչատրյան

Գլխավոր թեմաներ