00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սաֆարյան. «ԱԺ ծեծկռտուքը ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»

CC BY-SA 3.0 / 23artashes / Styopa SafaryanСтепа Сафарян
Степа Сафарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքին, դրանով պայմանավորված քաղաքական մշակույթի արատավոր դրսևորումներին ու դրանց հետ կապված արձագանքներին։
Սաֆարյան. «ԱԺ–ի ծեծկռտուքը ցույց տվեց, որ որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` թեև միջադեպեր գրանցվում են տարբեր երկրների խորհրդարաններում, բայց դա չի նշանակում, որ երևույթը նորմալ է ու ճիշտ։ Ըստ նրա` դա վկայում է քաղաքական կյանքի արատների մասին, որովհետև քաղաքականության մեջ գործիքը խոսքն է, ոչ թե բռունցքը։

Потасовка в Национальном собрании Армении - Sputnik Արմենիա
ԱԺ–ի ծեծկռտուքի առնչությամբ նյութերը կուսումնասիրի ՀՔԾ–ն

«Սա ցույց է տալիս, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր, ինչպես և նախկինում, որովհետև նախկին գումարման խորհրդարաններում էլ տարբեր ժամանակներում եղել են նման միջադեպեր, հայհոյանքներ։ Ես հիշում եմ, օրինակ, 2007-12թթ. գումարման խորհրդարանը, որտեղ գրանցվել են տհաճ միջադեպեր, ընդհուպ՝ ֆիզիկական հարձակումներ։ Սա տասնամյակների խնդիր է, և այնպես չէ, որ մեկ օրում հաղթահարելի պրոբլեմ է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Սաֆարյանի դիտարկմամբ` երևույթը կարծրացած քաղաքական մշակույթի դրսևորում է, երբ տասնամյակներ շարունակ հասարակության առջև, այսպես կոչված, տղայական պահվածքի քարոզչություն է գնացել, ինչը ձևավորել է ուժով խնդիր լուծելու մշակույթ։ Ըստ նրա` որքան էլ հասարակության ներսում լինեն նման ծեծկռտուքներ ու քաշքշոցներ, միևնույն է, հեղափոխությունից հետո գործող իշանություններից ու քաղաքական ուժերից ակնկալիքները շատ բարձր էին։

Քո մայրն ինձ համար սուրբ է. Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից առաջարկ արեց Էդմոն Մարուքյանին

«Անկեղծ ասած` շարքային քաղաքացիների շրջանում լսեցի հետաքրքիր գնահատականներ։ Օրինակ` Տավուշում ասում էին` ամոթ չէ, հասարակությունը ի՞նչ պետք է սովորի պատգամավորներից։ Հասարակությունն ակնկալում էր, որ հեղափոխությունից հետո պետք է ձևավորվեր քաղաքակիրթ և ուսուցչի ֆունկցիա կատարող խորհրդարան, որը լավագույն վարքագիծ ցուցաբերող և կրող ինստիտուտն է, հետևաբար հասարակությունը չի ուզում, որ իր ընտրած խորհրդարանը ցուցաբերի նման վարքագիծ` ի տարբերություն մյուս խորհրդարանների, որոնք հասարակության կողմից ընտրված չէին, այսինքն` ձևավորվել էին կեղծիքներով և բռնի ուժով»,– նշեց հանրային խորհրդի նախագահը։ 

Депутат от фракции Елк Эдмон Марукян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը միտումնավոր է ԼՀԿ–ին պիտակավորում որպես «նախկինների». հայտարարություն

Սաֆարյանի դիտարկմամբ` այս խորհրդարանն ընտրվել է հասարակության կողմից, ուստի վերջինս պատասխանատվություն է կրում նրա համար, և այդ պատճառով է, որ արձագանքը եղավ խիստ դատապարտող ու ցավագին։ 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես եկավ հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Սասուն Միքայելյանն այսօր իր ելույթում ևս ներողություն պահանջեց Մարուքյանից ու նրա եղբորից: Միքայելյանը նաև Մարուքյանին առաջարկեց՝ եթե մանդատը վայր դնելու հարց է բարձրացվում, ապա ինքը պատրաստ է մանդատից հրաժարվել՝ պայմանով, որ Մարուքյանը ևս վայր դնի իր մանդատը:

Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, լրացնելով գործընկերոջ առաջարկը, նշեց, որ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ նույնը անեն նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը:

Լրահոս
0