18:08 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01

Հովհաննիսյան. «Ադրբեջանի զորավարժությունները վստահություն չեն ներշնչում»

ՌԱԴԻՈ
Ստանալ կարճ հղումը
142 0 0

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից նախապատրաստվող լայնամասշտաբ հարձակողական բնույթի զորավարժություններին` հընթացս պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակ են հետապնդում դրանք։

Հովհաննիսյան. «Ադրբեջանի զորավարժությունների քանակը և ծավալները վստահություն չեն ներշնչում»

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով` Ադրբեջանում զորավարժությունների անցկացումը կարելի է դիտարկել մի քանի գործոնով․ եթե այն դիտարկենք զուտ որպես լայնամասշտապ զորավարժություն հայտարարված սցենարի առանձնահատկություններով և ներգրավված զինտեխնիկայի ու անձնակազմի քանակով, ապա ադրբեջանցիները 2016 թվականից մինչ օրս անցկացրել են նման 10 լայնամասշտաբ զորավարժություն։ 

«Թվաքանակն ու մասշտաբային գործողությունները վստահություն չեն ներշնչում, նման բան որևէ զորավարժարանում կամ բոլոր զորավարժարաններում միասին վերցրած չենք տեսել։ Այդուհանդերձ բավականին մեծ թվաքանակով անձնակազմ ու զինտեխնիկա է ներգրավվել, ընդ որում` զորավարժություններ 40 տոկոսը եղել է հարձակողական, իսկ 60 տոկոսոը` հակահարձակողական սցենարով։ Իհարկե, դա կախված է եղել այս կամ այն տարում անցկացված զորավարժությունների նպատակամղվածությունից»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Հովհաննիսյանի գնահատմամբ` տվյալ զորավարժությունները տեղավորվում են նախորդների տրամաբանության մեջ, այսինքն` հայտարարված տեսակով ու ներգրավված անձնակազմի քանակով համապատասխանում է օրինակ անցյալ տարվա գրեթե նույն ժամանակահատվածում անցկացրած զորավարժությանը, ուստի կարող է դիտարկվել որպես պլանային։ Փորձագետի տեղեկացմամբ` ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը տարվա կտրվածքով անցկացնում է միջինը 2-3 զորավարժություն։ 

Ադրբեջանը կրկին կրակել է Տավուշի ուղղությամբ, բնակելի տներ են վնասվել. լուսանկարներ

«Երկրորդ գործոնն այն է, որ ԱՄՆ–ի պետաքարտուղարության վերջին զեկույցում, որտեղ նաև սովորական սպառազինությունների պայմանագրի խախտումներն էին ընդգծվել, Ադրբեջանի մասով հատուկ նշված էր այն, որ 2019թ–ին առնվազն մեկ խոշոր զորավարժության կամ գործողության մասին չեն իրազեկել, ինչի պարտավորությունն Ադրբեջանը ստանձնել է մասնավորապես ԵԱՀԿ–ի շրջանակում 2011թ–ի Վիենայի համաձայնությամբ»,– նշեց փորձագետը։ 

Հովհաննիսյանի դիտարկմամբ` Ադրբեջանի պարագայում երբեմն երևացող հարձակողական բնույթի զորավարժություններն ակնհայտորեն ցույց են տալիս այդ երկրի ագրեսիվ կեցվածքը, ինչը զուգորդվում է պաշտոնական Բաքվի տարբեր հայտարարություններով։ Այսինքն` նրանք չեն թաքցնում ոչ միայն Արցախի նկատմամբ իրենց ագրեսիան, այլև Հայաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքը։

Sputnik Ադրբեջանի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի մայիսի 18-22–ը։

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։

Ըստ թեմայի

Սահմանին ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանի ներդիվանագիտական ճգնաժամով. Հովհաննիսյան
Ինչպես է Ադրբեջանը կարողանում մանևրել. Տարոն Հովհաննիսյանը գիտի պատասխանը
Ոսկեվանում ադրբեջանական կրակոցից վիրավորված տղայի կյանքին վտանգ չի սպառնում
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
թեգերը:
Զորավարժություններ, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ